Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Ինչու Հայաստանը չի կարող հրաժարվել էժան ռուսական գազից»Հայաստանի առաջին արբանյակը՝ «Արմսաթ-1»-ը, ավարտում է իր առաքելությունը և մտնում ուղեծրից անկման փուլԱմենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Հնդկաստան Պրեմիերա․ Լիլու-«Գիշեր ու ցերեկ» Բայդենը կարծում է, որ Թրամփը խայտառակում է ԱՄՆ-ն Չկա պաշտպանված երկիր` առանց ներքին համերաշխության. Արմեն Մանվելյան Ոստիկանությունը ձմեռային անվադողերով երթևեկելու մասին հայտարարություն է տարածել Փաշինյանը վաղուց լեգիտիմ չէ, նա խաբել է ժողովրդին. Մենուա Սողոմոնյան Մերձավանում լարված իրավիճակ է Նիկոլ Փաշինյանը ներքին չարության հսկայական ծավալ ունի․ իր մարմնի մեջ այդ չարությունը չի տեղավորվում, անընդհատ դուրս է տալիս․ Քոչարյան Մեսսին կարող է տեղափոխվել՝ խաղալու Թուրքիայում Հրդեհ Արայի գյուղում․ տանիք է այրվել Երևան-Սևան ավտոճանապարհին բшխվել են «BMW X5», «BMW» և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-2 աստիճանով Ժամկետային զինծառայողները պետք է վարձատրվեն և կրթական արտոնություններ ստանան. Ավետիք ՉալաբյանԵկեղեցին պղծողները պատժվելու են. Դավիթ ՍարգսյանՎթար. ջուր չի լինի նոյեմբերի 8/9-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Հնդկաստան 44-օրյա պատերազմի ընթացքում Մակրոնը բազմիցս զանգահարել և սպառնացել է Ադրբեջանին․ Բայրամով 2025 թվականի առաջին կիսամյակում համաշխարհային արևային էներգիայի տեղադրումները աճել են 64%-ովՓաշինյանի փրկության գնացքը Ադրբեջանից, Սևանի Գյոյչա դառնալու մեկնարկը«ԶՊՄԿ» ՓԲ ընկերությունն ավելի քան 400 մլն դրամ հատկացնում է Սյունիքի մարզում ֆուտբոլի զարգացմանըԵկեղեցին չի խաղա Փաշինյանի թելադրած օրակարգովԽՍՀՄ փլուզումից հետո գիտնականների թիվը Հայաստանում տասն անգամ պակասել է. Ատոմ ՄխիթարյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը 44-օրյա պատերազմից առաջ կազմաքանդել Հայաստանի և Արցախի պաշտպանական համակարգը. Ավետիք ՉալաբյանԵրրորդ նախագահի հարցազրույցը ցնցակաթվածի է հասցրել Փաշինյանին «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները ելույթ ունեցան «Արտիս Ֆուտուրա» հիմնադրամի հոբելյանական համերգին Հավատքի ճնշման վտանգավոր սահմանը Վահան Քերոբյանին կրկին ձերբակալել են. ո՞րն է պատճառըԿրթության էութաբանական հիմքերը. ո՞ւր ենք գնում. «Փաստ» Հայաստանի՝ պարենային անվտանգության չօգտագործվող պոտենցիալը. «Փաստ» Սերժ Սարգսյանի սկանդալային բացահայտումը «Մարդիկ հոգնել են պատերազմներից, բոլորի համար խաղաղությունը մի տեսակ երազանք է դարձել. սրա վրա են փորձում խաղալ Հայաստանի իշխանությունները». «Փաստ» Հինգ տարի անց. պատերազմ, պարտություն և կորուստներ, որ կարող էին և չլինել. «Փաստ» Թրամփի «Trip»-ը և խաղաղության պատրանքը «Փաշինյանին քիչ է մնացել պաշտոնավարելու, առավելագույնը՝ 8 ամիս». «Փաստ» Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն ուշադիր հետևել ու ծանր է տարել Սերժ Սարգսյանի՝ շուրջ յոթ ժամանոց ուղիղ հարցազրույցը. Արտակ ԶաքարյանԱրևմտյան «սեգմենտը» կմիավորվի. «Փաստ» Համոզում են, որ Նիկոլ Փաշինյանը հանկարծ Էջմիածնի կողմերը չերևա. «Փաստ» Հենց միայն Նարեկ Կարապետյանի հարցազրույցի փաստից ցնցումների մեջ են ընկել. «Փաստ» Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չափազանց կարևոր նշանակություն ունի. ԿոբախիձեՌուսական կողմը պատրաստ է շարունակել ադրբեջանցի և հայ գործընկերներին համապարփակ օգնություն ցուցաբերել բոլոր ոլորտներում. ՌԴ ԱԳՆԱբովյան փողոցում բախվել են «Nissan»-ն ու «Mercedes»-ը Կասեցվել է «Աշտարակ Միլք»-ին պատկանող արտադրամասերից մեկը. ՍԱՏՄ Նրանք փաստացի նախապատրաստում են ՀՀ քաղաքացիներին այն իրադարձություններին, որոնք կարող են տեղի ունենալ գործող իշխանության վերընտրվելու դեպքում․ Էդմոն ՄարուքյանԱլեն Սիմոնյանը Սիսիան քաղաքում տաքսի է վարելԻսպանիայում գոլ խփելն ավելի հեշտ էր, քան Սաուդյան Արաբիայում․ Ռոնալդու Հնդկաստանը հիմնականում դադարեցրել է Ռուսաստանից նավթ գնելը. Թրամփ Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենքեր, զինամթերք ու թմրանյութԱնցած 1 օրում բացահայտվել է 110 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված
Սպորտ

Այս միջադեպերի դեմը պետք է առնվի. Սլավիկ Ղազարյանը՝ ծեծված մրցավարի մասին

MediaHub-ը գրել էր, որ Մանկապատանեկան ֆուտբոլի առաջնության ժամանակ, ավելի հստակ՝  «Անի 2014» - «Աբովյան 2014» խաղի ժամանակ, ըստ մեր զրուցակցի՝ Անի ակումբի անվտանգության աշխատակիցները և ակումբի մարզիչը ծեծել են մրցավար Արմեն Խաչատրյանին: 

Այս պատմության շարունակությունն էլ մեզ հասանելի է դարձել: Ըստ այդմ, MediaHub-ը տեղեկացավ, որ որոշում է կայացվել և այսուհետ ՀՖՖ Մանկապատանեկան ֆուտբոլի մրցումների 2025-2026 մրցաշրջանի Մ-8, Մ-9, Մ-10, Մ-11 և Մ-12 տարիքային խմբերի առաջնությունների (որտեղ հաշիվ և գոլեր չեն արձանագրվում) և ՀՖՖ աղջիկների մանկապատանեկան ֆուտբոլի Մ-11 և Մ-13 հանդիպումներին ՀՖՖ մրցավարական և տեսչական բաժինն այլևս չի նշանակի սպասարկող անձնակազմ: Խաղերը կսպասարկվեն տվյալ խաղի դաշտի տեր ակումբի ներկայացուցիչների (մարզիչներ, ֆուտբոլիստներ) կողմից: 

Արդյո՞ք մրցավարների մրցումներին չմասնակցելը կապ ունի միջադեպի՝ ավելի կոնկրետ, մրցավարին ծեծի ենթարկելու հետ. MediaHub-ը զրուցեց ՀՖՖ մրցավարական կոմիտեի նախագահ Սլավիկ Ղազարյանի հետ:

-Պարոն Ղազարյան, MediaHub-ը նոր որոշման մասին է տեղեկացել, արդյո՞ք Մանկապատանեկան ֆուտբոլի մրցումներին ՀՖՖ մրցավարական և տեսչական բաժինն այլևս չի մասնակցի, արդյո՞ք սա կապ ունի Մանկապատանեկան ֆուտբոլի առաջնության ժամանակ մրցավարին ծեծի ենթարկելու միջադեպի հետ:

-Ոչ, դա դրա հետ ընդհանրապես կապ չունի, կապված է նրա հետ, որ խաղերը շատ-շատ են այս տարի, բացի այդ Մ-8-ից միչև Մ-12-ը առանց միավորների, առանց գնդակ հաշվելու խաղեր են: Այդ տարիքի խաղերի ժամանակ միավոր ու առաջնություն չկա, ուղղակի իրար հետ խաղում են, ամբողջ աշխարհում էլ այդպես է: Օրինակ, եթե ակադեմիայի երեխաները դատում են իրենց խաղերը, շատ հնարավոր է, հետագայում իրենցից ընտրենք, ապագայում մրցավար դառնան:

-Արդյո՞ք հետքայլ չի սա հայկական ֆուտբոլում, ամեն դեպքում, անգամ մանկապատանեկան խաղերի ժամանակ, երբ մրցավարներ էին լինում, ավելի պրոֆեսիոնալ էին խաղերը:

-Չէ, այդպես չի, ախր դա վերաբերվում է միայն 8-ից 12 տարեկաններին, բայց 13, 14, 15, 16, 17, 18 տարեկանների խաղերը ՀՖՖ մրցավարական և տեսչական բաժինը սպասարկելու է, անգամ 3 մրացավարով: 

-Մրցավարին ծեծելուց հետո արդյո՞ք մրցավարները Ձեզ չեն բողոքել, չեն դժգոհել, վստահո՞ւմ են ՀՖՖ-ին:

-Միջադեպ էր եղել, միջադեպի հետ կապված ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեն քննում է գործը, և այսօր պետք է քննարկվի, պետք է սպասենք իրենց որոշման: 

-Իսկ ինչ-որ խնդիրներ եղե՞լ են միջադեպից տուժած մրցավարի հետ, բողոքներ եղե՞լ են:

-Նա իմ լավագույն մրցավարներից է: Ղազարյան Սլավիկը այն մարդը չի, որ իր մրցավարներից մեկին բան ասեն, ծեծեն կամ հայհոյեն, իսկ Ղազարյան Սլավիկը հանգիստ քնի: Այս պահին սպասում ենք որոշմանը, պետք է արդար որոշում կայացվի, անկախ կոմիտե է, ոչ մեկս չի խառնվում, սպասենք:

-Խոսե՞լ եք միջադեպում ներգրավված մրցավարի հետ, ի՞նչ է ասել, ո՞վ է մեղավոր:

-Իսկ ի՞նչ եք կարծում՝ խոսե՞լ եմ, եթե մրցավարների մազին որևէ մեկը կպնում է, առաջինը մրցավարի հետ ե՛ս եմ խոսում: Այսօր կքննարկվի կոմիտեում, ես սպասում եմ կոմիտեի որոշմանը: 100% իդեալական մրցավարություն աշխարհում չկա, իմ մրցավարները եթե սխալ են անում, մենք նայում ենք ամեն ինչը, պատժում եմ, բայց դա չի նշանակում, որ սխալի դեպքում պետք է իրենց ծեծել, հայհոյել և այլն: Այս միջադեպերի դեմը պետք է առնվի, կարգ ու կանոնով արդար պետք է իրականացվի:

Մարիաննա Արամյան