Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Պրեմիերա․ Լիլու-«Գիշեր ու ցերեկ» Բայդենը կարծում է, որ Թրամփը խայտառակում է ԱՄՆ-ն Չկա պաշտպանված երկիր` առանց ներքին համերաշխության. Արմեն Մանվելյան Ոստիկանությունը ձմեռային անվադողերով երթևեկելու մասին հայտարարություն է տարածել Փաշինյանը վաղուց լեգիտիմ չէ, նա խաբել է ժողովրդին. Մենուա Սողոմոնյան Մերձավանում լարված իրավիճակ է Նիկոլ Փաշինյանը ներքին չարության հսկայական ծավալ ունի․ իր մարմնի մեջ այդ չարությունը չի տեղավորվում, անընդհատ դուրս է տալիս․ Քոչարյան Մեսսին կարող է տեղափոխվել՝ խաղալու Թուրքիայում Հրդեհ Արայի գյուղում․ տանիք է այրվել Երևան-Սևան ավտոճանապարհին բшխվել են «BMW X5», «BMW» և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-2 աստիճանով Ժամկետային զինծառայողները պետք է վարձատրվեն և կրթական արտոնություններ ստանան. Ավետիք ՉալաբյանԵկեղեցին պղծողները պատժվելու են. Դավիթ ՍարգսյանՎթար. ջուր չի լինի նոյեմբերի 8/9-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Հնդկաստան 44-օրյա պատերազմի ընթացքում Մակրոնը բազմիցս զանգահարել և սպառնացել է Ադրբեջանին․ Բայրամով 2025 թվականի առաջին կիսամյակում համաշխարհային արևային էներգիայի տեղադրումները աճել են 64%-ովՓաշինյանի փրկության գնացքը Ադրբեջանից, Սևանի Գյոյչա դառնալու մեկնարկը«ԶՊՄԿ» ՓԲ ընկերությունն ավելի քան 400 մլն դրամ հատկացնում է Սյունիքի մարզում ֆուտբոլի զարգացմանըԵկեղեցին չի խաղա Փաշինյանի թելադրած օրակարգովԽՍՀՄ փլուզումից հետո գիտնականների թիվը Հայաստանում տասն անգամ պակասել է. Ատոմ ՄխիթարյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը 44-օրյա պատերազմից առաջ կազմաքանդել Հայաստանի և Արցախի պաշտպանական համակարգը. Ավետիք ՉալաբյանԵրրորդ նախագահի հարցազրույցը ցնցակաթվածի է հասցրել Փաշինյանին «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները ելույթ ունեցան «Արտիս Ֆուտուրա» հիմնադրամի հոբելյանական համերգին Հավատքի ճնշման վտանգավոր սահմանը Վահան Քերոբյանին կրկին ձերբակալել են. ո՞րն է պատճառըԿրթության էութաբանական հիմքերը. ո՞ւր ենք գնում. «Փաստ» Հայաստանի՝ պարենային անվտանգության չօգտագործվող պոտենցիալը. «Փաստ» Սերժ Սարգսյանի սկանդալային բացահայտումը «Մարդիկ հոգնել են պատերազմներից, բոլորի համար խաղաղությունը մի տեսակ երազանք է դարձել. սրա վրա են փորձում խաղալ Հայաստանի իշխանությունները». «Փաստ» Հինգ տարի անց. պատերազմ, պարտություն և կորուստներ, որ կարող էին և չլինել. «Փաստ» Թրամփի «Trip»-ը և խաղաղության պատրանքը «Փաշինյանին քիչ է մնացել պաշտոնավարելու, առավելագույնը՝ 8 ամիս». «Փաստ» Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն ուշադիր հետևել ու ծանր է տարել Սերժ Սարգսյանի՝ շուրջ յոթ ժամանոց ուղիղ հարցազրույցը. Արտակ ԶաքարյանԱրևմտյան «սեգմենտը» կմիավորվի. «Փաստ» Համոզում են, որ Նիկոլ Փաշինյանը հանկարծ Էջմիածնի կողմերը չերևա. «Փաստ» Հենց միայն Նարեկ Կարապետյանի հարցազրույցի փաստից ցնցումների մեջ են ընկել. «Փաստ» Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չափազանց կարևոր նշանակություն ունի. ԿոբախիձեՌուսական կողմը պատրաստ է շարունակել ադրբեջանցի և հայ գործընկերներին համապարփակ օգնություն ցուցաբերել բոլոր ոլորտներում. ՌԴ ԱԳՆԱբովյան փողոցում բախվել են «Nissan»-ն ու «Mercedes»-ը Կասեցվել է «Աշտարակ Միլք»-ին պատկանող արտադրամասերից մեկը. ՍԱՏՄ Նրանք փաստացի նախապատրաստում են ՀՀ քաղաքացիներին այն իրադարձություններին, որոնք կարող են տեղի ունենալ գործող իշխանության վերընտրվելու դեպքում․ Էդմոն ՄարուքյանԱլեն Սիմոնյանը Սիսիան քաղաքում տաքսի է վարելԻսպանիայում գոլ խփելն ավելի հեշտ էր, քան Սաուդյան Արաբիայում․ Ռոնալդու Հնդկաստանը հիմնականում դադարեցրել է Ռուսաստանից նավթ գնելը. Թրամփ Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենքեր, զինամթերք ու թմրանյութԱնցած 1 օրում բացահայտվել է 110 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարվածՆոյեմբերի 8-ից 11-ը՝ աննախադեպ ակցիա ԴոմուսումԻնչպես խոստացել էի՝ պարբերաբար կներկայացնեմ մեր մեծ թիմի ընթացիկ գործունեությունն ու նախաձեռնությունները․ Իվետա ՏոնոյանՈւզբեկստանը և Միացյալ Նահանգները հազվագյուտ մետաղների վերաբերյալ համաձայնագրեր են ստորագրել
Քաղաքականություն

Պարարտ հող՝ հանրակրթության դեգրադացման ու արժեհամակարգերի խաթարման համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի հանրակրթության ոլորտը վերջին տարիներին հայտնվել է համակարգային ճգնաժամի և արժեքային առումով խորքային անկայունության փուլում, ինչը բացահայտվում է ոչ միայն մակերեսային վիճակագրությամբ, այլ նաև կառավարման տրամաբանության, ֆինանսական քաղաքականության, ուսուցչական կազմի մոտիվացիայի, կրթական բովանդակության ու ազգային ինքնության հանդեպ ձևավորված վերաբերմունքի դրսևորումներում։ Տարիներ շարունակ իշխանությունների կողմից հնչեցվող խոստումները՝ ուսուցիչների աշխատավարձի բարձրացման, կրթության որակի բարելավման, ժամանակակից մեթոդաբանության ներդրման մասին, իրականում մնացել են հիմնականում հայտարարությունների և փիառի մակարդակում, իսկ ոլորտում իրականացվող քայլերը հաճախ ավելի շատ ձևական ու ցուցադրական են, քան բովանդակային, իսկ երբեմն էլ ուղղակի հակասում են հռչակված նպատակներին։

Վերջին չորս տարում ներդրված կամավոր ատեստավորման համակարգը ներկայացվում է իբրև ուսուցիչների մասնագիտական զարգացման և խրախուսման արդյունավետ միջոց, որի արդյունքում 2024 թվականի վերջի դրությամբ բարձրացված դրույքաչափով աշխատավարձ է ստացել ընդամենը 6 հազար 321 ուսուցիչ, ինչը հանրակրթական ուսուցիչների ընդհանուր թվի մոտ 20 տոկոսն է։ Այս ցուցանիշը, որն առաջին հայացքից կարող է թվալ որոշակի առաջընթաց, իրականում վկայում է համակարգի արդյունավետության լուրջ բացերի մասին։ Եթե հանրակրթական դպրոցներում աշխատում է շուրջ 30 հազար ուսուցիչ, ապա ատեստավորման միջոցով ուսուցիչների մեծամասնությունը փաստացի զրկված է աշխատավարձի բարձրացումից՝ անկախ իրենց իրական որակներից, բազմամյա փորձից կամ դպրոցին ու համայնքին մատուցած ծառայություններից։ Ատեստավորման համակարգը, որը պետք է ծառայեր կրթության որակի բարելավմանը, վերածվել է աշխատավարձի բարձրացման նպատակով առաջ քաշված խոչընդոտի՝ ստեղծելով բյուրոկրատական նոր շերտ, որը հիմնականում չափում է ուսուցիչների թեստային կարողությունները, այլ ոչ թե նրանց մանկավարժական հմտությունները, աշակերտների մոտիվացման, գիտելիքի փոխանցման ու կրթական արդյունքի ապահովման ունակությունը։ Նախ՝ պետք է նշել, որ ատեստավորման մեխանիզմը բացարձակապես չի արտացոլում ուսուցչի դասավանդման իրական որակը։ Թեստերի հաջող լրացումը, նույնիսկ առարկայական բարձր գիտելիքների առկայությունը դեռևս չի նշանակում, որ տվյալ ուսուցիչն ունակ է ժամանակակից դասարանային պայմաններում աշակերտներին մատուցել նյութն այնպես, որ այն դառնա հասկանալի, հետաքրքիր և մոտիվացնող։ Մանկավարժությունը միայն գիտելիքի փոխանցում չէ, այլ նաև հոգեբանական գործընթաց, անհատական մոտեցման ունակություն, աշակերտների ներգրավվածության բարձրացում ու կրթական արդյունքի ապահովում։ Ատեստավորման համակարգը, սակայն, ուսուցիչներին դնում է ստանդարտացված թեստավորման դաշտ, որտեղ հաճախ հաղթում են ոչ թե լավագույն մանկավարժները, այլ նրանք, ովքեր կարողանում են հարմարվել ձևական պահանջներին կամ պարզապես նախապատրաստվել թեստերին՝ հաճախ կրկնուսույցների օգնությամբ։

Սրա հետևանքով շեշտադրումը տեղափոխվում է ոչ թե մանկավարժական աշխատանքի որակի ու աշակերտների շրջանում արտացոլվող արդյունքների, այլ թեստային հմտությունների վրա, ինչը սպառնում է կրթության բովանդակության արժեզրկմամբ։ Հատկապես մտահոգիչ է այն փաստը, որ ուսուցիչներից շատերը, որոնք ցանկանում են մասնակցել ատեստավորմանը և բարձրացնել իրենց աշխատավարձը, ստիպված են լրացուցիչ գումարներ ծախսել՝ հաճախ կրկնուսույցների մոտ պարապելով, որպեսզի կարողանան հաղթահարել պահանջվող շեմը։ Սա ոչ միայն հավել յալ անիմաստ ֆինանսական բեռ է ուսուցիչների համար, այլև նոր սոցիալական շերտավորում, քանի որ քիչ վարձատրվող ուսուցչական կազմի զգալի մասը պարզապես չի կարող իրեն թույլ տալ նման ծախս, ինչի հետևանքով դուրս է մնում աշխատավարձի բարձրացում ստանալու հնարավորությունից։ Ավելին, չկա որևէ համակարգ ուսուցիչներին խրախուսելու համար, նրանք զրկված են նույնիսկ նվազագույն պարգևավճարներից։ Իսկ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի, պարգևավճարների ու գործուղումների ոլորտում սահմանափակումներ չկան, ինչը խորհրդանշում է պետական քաղաքականության ակնհայտ երկակիությունը, որտեղ կրթության համակարգի իրական կրողները՝ ուսուցիչները, հայտնվել են լարված աշխատանքի, ցածր վարձատրության, բյուրոկրատական ճնշումների և սոցիալական անապահովության փակ շրջապտույտում, մինչդեռ պետական բյուրոկրատիան առավելագույն արտոնությունների պայմաններում է։

Հանրակրթության կառավարման ոլորտում իրավիճակը ևս լրջագույն մտահոգության տեղիք է տալիս։ Այսօր հանրապետության շուրջ 303 դպրոցում տնօրենի հաստիքը թափուր է, և այդ դպրոցները ղեկավարում են ժամանակավոր պաշտոնակատարներ (կամ պարտականությունը կատարողներ)։ Սա ոչ միայն կառավարման, այլև կրթության որակի լուրջ ռիսկ է, քանի որ տնօրենն է դպրոցում ինստիտուցիոնալ միջավայրի, ուսումնական գործընթացի կազմակերպման, մանկավարժական կոլեկտիվի մոտիվացիայի ու գործունեության գլխավոր պատասխանատուն։ Տնօրենի թափուր մնացած հաստիքները վկայում են, որ համակարգը գրավիչ չէ կառավարման տեսանկյունից, իսկ մրցույթների և նշանակումների գործընթացները հաճախ բախվում են քաղաքական միջամտությունների, ձևականության ու ոչ թափանցիկության հետ։ Արդյունքում, բազմաթիվ դպրոցներ գործում են առանց կայուն, գործուն և նախաձեռնող ղեկավարության, ինչը բացասաբար է անդրադառնում ինչպես ուսուցիչների, այնպես էլ աշակերտների ու ծնողների վրա։

Կրթության բովանդակային կողմը ևս կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ։ Վերջին տարիներին մի շարք հանրակրթական առարկաներից դասագրքեր չկան, կամ էլ ուսուցիչները ստիպված են անցկացնել դասերը առանց դասագրքերի՝ առաջնորդվելով QRներով, էլեկտրոնային նյութերով ու ինտերնետային հղումներով։ Չնայած ժամանակակից կրթության մեջ տեխնոլոգիաների դերը կարևոր է, սակայն Հայաստանում այս գործընթացը իրականացվում է առանց համակարգային մոտեցման, առանց անհրաժեշտ նյութական ու տեխնիկական ապահովման և առանց հաշվի առնելու ուսուցիչների ու աշակերտների թվային պատրաստվածության մակարդակը։ Արդյունքում կրթական գործընթացը դառնում է անկայուն, բովանդակային տեսանկյունից՝ անկանխատեսելի, իսկ աշակերտների համար՝ հաճախ անհասկանալի ու ոչ մոտիվացնող։ Տպավորություն է, որ խնդիր է դրված մատաղ սերնդին կտրել ավանդական կրթական միջոցներից՝ գրքերից, գրականությունից, դասագրքային համակարգից, ինչը հանգեցնում է գիտելիքի արժեզրկմանը, քննադատական մտածողության թուլացմանը և ազգային ինքնության հիմքերի քայքայմանը։ Անհանգստացնող է նաև այն հանգամանքը, որ հատկապես ազգային ինքնությանն ու արժեհամակարգին վերաբերող գիտելիքների՝ պատմության, գրականության, մշակույթի դասավանդման ոլորտում իրականացվում է նպատակային արժեզրկում։

Դասագրքերի բացակայությունը, բովանդակային վերանայումներն ու տարբեր առարկաների առցանց նյութերի գերակայությունը, ինչպես նաև սոցցանցերի ու հեռախոսների ազդեցության խրախուսումը նպաստում են, որ երեխաները կորցնեն կապը ազգային հիշողության, պատմական գիտակցության և մշակութային ժառանգության հետ։ Այսօր շատ հաճախ բարձրացվում են այնպիսի հարցեր, որոնք միտված են սերնդի ինքնության հիմքերը խարխլելուն, օրինակ՝ «ինչո՞ւ են չորաթանցի երեխաները նկարում Մասիսը, այլ ոչ թե իրենց շրջակա լեռներն ու անտառները»։ Սա ոչ թե կրթության բազմազանության խրախուսում է, այլ ազգային արժեհամակարգի և միասնականության թուլացում՝ հիբրիդային ազդեցությունների ու տեղայնացման քաղաքականության ֆոնին։

Այնինչ, հանրակրթության ոլորտի վերականգնումը պահանջում է համակարգային, հաշվետու և արժանապատիվ մոտեցում, որտեղ ուսուցիչները կլինեն սոցիալապես պաշտպանված, մոտիվացված և մասնագիտական զարգացման իրական հնարավորություններով զինված, դպրոցները կունենան կայուն ղեկավարություն, արդիական նյութատեխնիկական բազա և կրթական բովանդակություն, իսկ աշակերտները՝ գիտելիքի, ինքնության և քաղաքացիական արժեքների լիարժեք փոխանցման միջավայր։ Առանց այս փոփոխությունների կրթության ոլորտը շարունակելու է մնալ խնդրահարույց, հուսահատեցնող և ապագայի տեսլականից զուրկ՝ խաթարելով ոչ միայն կրթության, այլև մեր հանրության և պետականության կայուն զարգացման հեռանկարները։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում