Ուզում ես իմանալ դո՞ւր ես գալիս տղամարդուն, թե՞ ոչ
Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ միջին վիճակագրական տվյալներով տղամարդիկ օգտագործում են 10 ժեստ, չնայած դրանք ավելի շատ են: Ուշադիր հետևիր նրա շարժումներին, այսպես կոչված ժեստերին, դրանք կօգնեն քեզ կռահելու արդյոք գրավո՞ւմ ես տղամարդուն:
1. Երբ կնոջ արտաքինը գրավում է տղամարդու ուշադրությունը նրա ունքը անկախ իր կամքից բարձրանում և իջնում է : Այս ամենը տեղի է ունենում մի քանի վայրկյանի ընթացքում, այնուամենայնիվ դա վստահելի նշան է, որ դու դուր ես եկել նրան: Այս ժեստը գործում է գրեթե բոլոր տարիքի, ռասսաների, սոցիալական պատկանելության տղամարդկանց պարագայում:
2. Եթե դու դուր ես եկել տղամարդուն նրա շրթունքները ենթագիտակցաբար մի փոքր բացվում են, սա բնական զարմանք արտահայտող ռեակցիա է: Ինչպես սա այնպես էլ վերը նշված նախորդ կետը նրա դեմքին բարեհամբույր տեսք են հաղորդում:
3. Քո ուշադրությունը գրավելու փորձերը կարող են տարբեր կերպ արտահայտվել: Որոշ տղաներ սկսում են աղմկել` բարձր ծիծաղել բուռն ժեստեր անել: Իսկ որոշներն էլ հակառակը կարող են լուռ առանձնանալ իրենց ընկերներից: Այս ամենը արվում է նրա համար, որպեսզի դու տեսնես և գնահատես նրա անհատականությունը:
4. Նա քո ներկայությամբ կսկսի ուղղել փողկապը, վերնաշապիկի օձիքը, ժամացույցը, գոտին և այլն: Թարգմանաբար այս ժեստը նշանակում է «Ես ուզում եմ լավ տեսք ունենալ հենց քեզ համար»: Կամ նա կարող է մազերը ուղղել, այս ամենը ինքնաբերաբար է ստացվում:Սա գրեթե 100 տոկոսանոց փաստ է, որ դու հետաքրքրում ես նրան և նա փորձում է լավագույնս դրսևորել իրեն:
5. Ձեր խոսակցության ժամանակ նրա ունքը շարունակում է թեթևակի բարձրացված մնալ ու դեմքին զարմացած արտահայտություն հաղորդել, սա լավ նշան է և նշանակում է որ դու հետաքրքիր ես նրա համար:
6. Խոսակցության ժամանակ նա կանգնում է ուղիղ և մի փոքր ուղղված դեպքի քեզ, նրա մկանները լարված են և նա փորձում է իր մարմինը ցուցադրել բոլոր շահավետ կողմերով: Սա ցույց է տալիս նրա ուշադրությունը քո հանդեպ:
7. Նա անամոթաբար հայացքը չի կտրում քեզնից կամ հասկացնում է քեզ, որ դուր ես գալիս նրան, կարճ ասած այնպես է նայում, որ դու նկատես իր հայացքը:
8. Նա կանգնած է ոտքերը լայն բացած ձեռքերը գոտու վրա կամ ավելի ներքև գոտկատեղի շրջանում: Այսպես նա շեշտում է իր ինքնավստահությունը:
9. Նա սկսում է խաղալ հագուստի կոճակների, ժամացույցի կամ այլ աքսեսուարների հետ: Նյարդային շարժումներ է անում: Սա նշան է որ քո ներկայությամբ նա խառնվում է իրար: Այսինքն` դու նրան դուր ես գալիս:
Շարունակությունն՝ այստեղ.