Կիևը զանգվածային գրոհ է սկսել Մոսկվայի վրա. ի՞նչ է կատարվում
Ռուսաստանի ՀՕՊ ուժերը վերջին 24 ժամվա ընթացքում խոցել են դեպի Մոսկվա թռչող 34 անօդաչու թռչող սարք, Telegram-ում հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
«Պաշտպանության նախարարության ՀՕՊ ուժերը շարունակում են հետ մղել հակառակորդի անօդաչու թռչող սարքերի հարձակումները։ Խոցվել է դեպի Մոսկվա թռչող ևս երկու անօդաչու թռչող սարք։ Արտակարգ իրավիճակների ծառայությունները աշխատում են տեղերում», - գրել է Սոբյանինը։
Ավելի վաղ, նա հայտնել էր, որ կեսգիշերից հետո խփվել է դեպի Մոսկվա թռչող 17 անօդաչու թռչող սարք, իսկ նախորդ երեկոյան ոչնչացվել է 15 անօդաչու թռչող սարք։
Ուկրաինան չի մեկնաբանել Մոսկվայի վրա զանգվածային անօդաչու թռչող սարքերի հարձակումը։
Սոբյանինը չի հայտնել հարձակման հետևանքների մասին։
Պաշտպանության նախարարության տվյալներով՝ գիշերը Ռուսաստանի շրջանների վրա խփվել է 69 անօդաչու թռչող սարք։