Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
uncategorized

Նախկին պաշտոնյաները ձախողված ծրագրով շարունակել են բյուջեն մսխել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պարզվում է` տավարաբուծության զարգացման վայ ծրագիրը սկսվել է դեռևս 2007 թվականից: Ամենայն հավանականությամբ, ծրագրի մեկնարկի ժամանակ երջանկահիշատակ վարչապետը չէր էլ պատկերացնի, որ իր օրոք մեկնարկած ծրագիրը նման վնասներ կհասցնի ոչ միայն պետական բյուջեին, այլև անասնապահներին:

Ու թեև ծրագրի մեկնարկից մինչև վերջերս բոլոր կառավարությունների օրոք էլ հայտարարվել է, թե այն 100%–անոց արդյունք է ապահովում, սակայն այս տարի վերջապես հայտարարվեց, թե իրականում ծրագրի տապալման պատճառով որքան է տուժել մեր պետական բյուջեն:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի առթիվ քննված քրեական գործով մի շարք խնդիրներ ու բացթողումներ են հայտնաբերվել «Հայաստանի Հանրապետությունում 2007–2015 թվականների ընթացքում տավարաբուծության զարգացման» ծրագրի իրականացման ընթացքում:

Մասնավորապես պարզվել է, որ «Հայաստանի Հանրապետությունում 2007–2015 թվականների ընթացքում տավարաբուծության զարգացման» ծրագրի շրջանակներում ներկրված և տարաժամկետ վճարման պայմանով առքուվաճառքի պայմանագրերի հիման վրա տոհմային երինջների իրացման գործընթացը, ըստ էության, չի ապահովել հիշյալ ծրագրի արդյունավետ իրականացումը, որի հետևանքով գոյացել է պետության հանդեպ չկատարված ավելի քան 600 մլն դրամի պարտավորություն:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, քննարկելով ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության միջնորդագիրը՝ հանցագործության կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասին, ուսումնասիրություններ է սկսել: ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով, որն ամբողջությամբ մոնիտորինգի է ենթարկելու նշված ծրագիրը:

«Փաստը» նախարարությունից փորձեց պարզել, թե այս պահի դրությամբ ինչ խախտումներ են արձանագրվել, ինչն է եղել պատճառը, որ 8 տարի շարունակ պետությանը վնաս հասցնելու փաստն ավելի վաղ չի բացահայտվել: Մեր հարցմանն ի պատասխան Գյուղատնտեսության նախարարությունից տեղեկացրեցին, որ ծրագրի շրջանակներում ֆերմերների ընտրության և տոհմային երինջների հատկացման գործընթացներում արձանագրվել են մի շարք բացթողումներ:

Իսկ ֆերմերների կողմից տոհմային երինջների դիմաց վճարումները, ներառյալ վճարումներն ուշացնելու համար առաջացած տույժերն ու տուգանքներն ամբողջությամբ չկատարելու արդյունքում 2017 թվականի հոկտեմբերի 2–ի դրությամբ գոյացել է մոտ 1 միլիարդ դրամի ժամկետանց պարտավորություն:

Պայմանագրերի պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով ՀՀ դատարաններ է ներկայացվել 126 հայցադիմում, որից 6–ը գտնվում է սնանկության վարույթում:

«Փաստի» տվյալներով, ծրագրով նախատեսված պարտավորությունների շրջանակներում հիմնականում էժան գներով՝ մոտ 30 դոլարով, ձեռք են բերվել հիվանդ կենդանիներ, որոնցից շատերը Հայաստան տեղափոխվելուց հետո սատկել են: Գյուղնախարարության պատասխանում ոչ հերքվել և ոչ էլ հաստատվել է այս տեղեկությունը: Մեր հստակ հարցին գերատեսչությունից պատասխանել են՝ «Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր տարի իրականացվել է կենդանիների ձեռքբերման մրցույթ, և ձեռքբերման գները ձևավորվել են գնման առաջարկների (հայտերի) քննարկման արդյունքում` ամենացածր գնային առաջարկի ընտրությամբ»:

Նման ոչինչ չասող պատասխանից պարզ է դառնում, որ մեր տեղեկությունը համապատասխանում է իրականությանը և փաստորեն անասնապահները վնաս են կրել և սնանկացել են նախարարության աշխատակիցների ճարպկության և ոչ պատշաճ գործունեության հետևանքով, իսկ այսօր ստիպված են դատարանում ապացուցել, որ պայմանագրով սահմանված պարտավորությունները չեն կարողացել պատշաճ իրականացնել:

Ի դեպ, «Փաստը» փորձել է պարզել, թե կա՞ն արդյոք նախկին պետական պաշտոնյաներ, ովքեր պետք է պատասխան տան իրենց անարդյունավետ աշխատանքի և պետությանը նյութական վնաս պատճառելու համար: Այս հարցին կրկին ստացել ենք լղոզված պատասխան` թե ոլորտը համակարգող նախկին փոխնախարարներն ու վարչության պետերն այժմ չեն աշխատում նախարարությունում, իսկ ծրագրում տեղ գտած որոշ թերություններ կենդանիների ոչ ճիշտ կերակրման ու խնամքի պայմանների հետևանք են և պայմանավորված չեն պետական պաշտոնյաների գործունեությամբ:

Այս դեպքում հարց է ծագում` եթե իրականում կենդանիները սատկել են ոչ ճիշտ կերակրման և խնամքի հետևանքով, ապա ինչու է այսքան տարի շարունակվել մի ծրագիր, որը ոչ թե օգուտ, այլ վնաս է հասցրել և՛ անասնաբույծներին, և՛ պետական բյուջեին: Ստացվում է, որ նախկին պաշտոնյաները լավատեղյակ լինելով ձախողված ծրագրի մասին, որևէ միջոց չեն ձեռնարկել դրա կասեցման կամ արդյունավետության բարձրացման համար: Դրա փոխարեն, բյուջեն մսխելու հաշվին, շարունակել են տարեցտարի աչքը սարքելու փոխարեն հոնքն էլ հետը հանել ու գյուղացուն էլ սնանկացնել:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում