Հանգիստ տոնեք Ամանորը, մենք կլռեցնենք հակառակորդին. զինվորները՝ հասարակությանը (տեսանյութ)
Tert.am-ը գրում է.
Խիստ կանոնակարգված և հաշվարկված օրակարգում զինվորները ժամանակ են հատկացրել նաև ամանորյա զարդարանքին, մրցույթ է հայտարարված` ընտրվելու է լավագույն զարդարված զորանոցը. Tert.am-ին Տավուշում տեղակայված զորամասերից մեկի զինվորները ներկայացրին իրենց կատարած աշխատանքները։
«Փոքր անակնկալ ունենք պատրաստած նաև զորացրվողների համար. տոնածառի վրա կպցնում ենք թղթեր, որոնց վրա գրված են զորացրվողների անունները։ Մեր ձեռքով բամբակից եղնիկ ենք պատրաստել, աքլոր, ննջասենյակները ևս զարդարված են, ամենաշատը չարչարվել ենք տոնածառի վրա»,-պատմեց սերժանտ Գևորգ Բեջանյանը։
Շարունակությունը` այստեղ
Տեսանյութը՝ Tert.am-ի