Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛА
Политика

«Փաշինյանն ուղղակի խաբում է հանրությանը, որպեսզի կարողանա նորից իշխանություն ձևավորել ընտրությունների արդյունքում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխարհը կարծես պատերազմական մեծ թատերաբեմ լինի։ Այսօր մեծ դժվարությամբ կգտնվեն երկրներ, որտեղ չկան ռազմական գործողություններ, սահմանային միջադեպեր կամ դրանց հավանականությունը։ Եվ այս մեծ թատերաբեմում Հայաստանի իշխանությունը կա՛մ ինքն իրեն, կա՛մ էլ հանրությանը փորձում է համոզել, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով խաղաղություն է բերել մեր տարածաշրջան։ Ընդ որում, Ադրբեջանի նախագահի հայտարարություններն այլ բանի մասին են վկայում։ Արդյո՞ք սա հերթական արկածախնդրությունը չէ Հայաստանի իշխանությունների կողմից։ «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ ՄելիքՇահնազարյանն ասում է՝ դա ոչ թե արկածախնդրություն է, այլ քաղաքական շահարկում։ «Այսինքն, հանրությանը մոլորեցնելու, խաբելու ևս մեկ փորձ՝ իբրև թե իրենք կարողացել են լուծել երկրի համար ամենագլխավոր խնդիրը և, հետևաբար, այդ հիմքով կարող են հավակնել նորից իշխանություն ձևավորելու արդեն 2026 թվականի խորհրդարանական ընտրություններով։ Ըստ էության, ոչ թե հարցը դրված է ինչ-որ փորձարկումներ անել, տեսնել, թե ինչ լավ բան կստացվի և այլն, այլ հստակ նպատակ հետապնդող սուտ է: Դա արդեն ավելին է, քան զուտ արկածախնդրությունը, դա կոնկրետ հանցագործություն է և՛ ժողովրդի, և՛ պետության հանդեպ, որովհետև, ըստ էության, իշխանությունները փորձում են ժողովրդին խաղաղություն ցույց տալ՝ այն պարագայում, երբ այդ խաղաղությունը չկա։ Փոխանակ ժողովրդական, պետական ռեսուրսները կենտրոնացնեն իսկապես այդ խաղաղությունը ձևավորելու համար, մարդկանց խաբում են, ասում են՝ կա խաղաղություն, որի առկայությունը որևէ կերպ հաստատված չէ, փաստված չէ նույնիսկ վաշինգտոնյան փաստաթղթերով։ Այնտեղ ոչ մի բան չի ստորագրվել խաղաղության հետ կապված, նախաստորագրվել է պայմանագիր, որի ստորագրման համար Ադրբեջանը դեռ պայմաններ է առաջ քաշում։ Եվ չգիտենք՝ արդյո՞ք Սահմանադրության փոփոխությունը վերջին պայմանն է, թե՞ դրանից հետո ասելու է՝ հիմա էլ այս պայմանը պետք է իրականացնեք, իրենց նախորդ փորձառությանը համապատասխան։ Դրա համար Փաշինյանն ընդամենը խաբում է հանրությանը, որպեսզի կարողանա նորից իշխանություն ձևավորել ընտրությունների արդյունքում, այսինքն՝ դա իր համար հաղթաթուղթ դարձնել՝ առանց մտածելու այն մասին, որ այդ խաբելու արդյունքում երկիրը կարող է կանգնել իսկապես ճակատագրական վտանգների և սպառնալիքների առջև, և հանրությունը պատրաստ չի լինելու այն մարտահրավերներին, որոնք իրականում գոյություն ունեն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մելիք-Շահնազարյանը։

Իսկ ինչպիսի՞ն է հանրության արձագանքը վաշինգտոնյան փաստաթղթերին և հանդիպումներին։ «Այն, որ ոգևորություն չկա, սա միանշանակ է։ Խաղաղությունը մի երևույթ է, գործոն, որը միշտ սպասելի է ցանկացած ժողովրդի համար։ Մարդիկ ուրախ չեն այդ հայտարարությունից, թե իբր եկել է, հաստատվել է խաղաղություն, քանի որ հասկանում են, որ իրական խաղաղություն չկա, այսինքն՝ եթե տեսնեն իրական խաղաղություն, միանշանակ արձագանքներն էլ այլ կլինեին։ Բայց նաև այնպես չէ, որ Փաշինյանի սուտը չի աշխատում և չի գործում։ Սոցիալական հարցումները ցույց են տալիս, որ, ամեն դեպքում, խաղաղությունը մարդկանց համար ցանկալի է, և իրենք ողջունում են դրան ուղղված Փաշինյանի քայլերը։ Նշանակում է՝ այն մոլորությունը, որը տարածվում է հանրության շրջանում, այնպես չէ, որ պարարտ հող չի գտնում և չի ազդում լայն տրամադրությունների վրա։

Ցավոք, ազդում է, ինչն ապագայում մեծ սպառնալիք է դառնալու այդ նույն հանրության համար, այսինքն՝ տհաճ անակնկալներից խուսափել հնարավոր չի լինելու»,-նշում է մեր զրուցակիցը։

Վաշինգտոնյան փաստաթղթերից, թերևս, ամենաքննարկվածը ու չգաղտնազերծվածը Հայաստանի տարածքով՝ Սյունիքով անցնող ճանապարհին վերաբերող փաստաթուղթն է։ Շատերն ունեն մտահոգություն, որ գործարկվելու պարագայում այս ճանապարհն անվերահսկելի է դառնալու։ Հանրության բոլոր մտահոգություններին Նիկոլ Փաշինյանը և մյուս պաշտոնյաներն արձագանքում են հետևյալ կերպ՝ ճանապարհը գործելու է Հայաստանի Հանրապետության իրավազորության ներքո։ «Ոչ թե ամբողջությամբ տեղյակ չենք, թե ինչ է լինելու այդ ճանապարհի մասով, այլ ընդհանրապես ոչնչի մասին տեղեկություն չի տրվում։ Միայն ասում են, որ լինելու է ճանապարհ, լինելու է համատեղ ինչոր վերահսկողություն, թե կառավարում, դա լինելու է Հայաստանի սուբյեկտայնության և իրավազորության սահմաններում։ Ընդհանուր ձևակերպումներ են, որոնք որևէ կերպ չեն բացահայտում մեխանիզմները՝ ինչ են պայմանավորվել, ինչ է անելու Միացյալ Նահանգները Սյունիքում 99 տարի ժամկետով, որտեղից է այդ ժամկետը, ինչ լիազորություններ են լինելու, ով է ապահովելու անվտանգությունը և այլն։ Որևէ հարցի մանրամասնություն ներկայացված չէ, և դա, բնականաբար, կասկածամտության տեղիք է տալիս, հատկապես այն դեպքում, երբ այդ փաստաթղթերը ստորագրելուց անմիջապես հետո Պեկինում Ալիևը սկսեց միջազգային հանրությանը «վաճառել», այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»։ Ասում էր, որ այն արդեն լինելու է, եկեք և օգտվեք։ Այստեղից ոչ մի հակադարձություն, ոչ մի մեկնաբանություն չկա։ Բնականաբար, դա հարցեր է առաջացնում։ Եթե դրան էլ գումարում ենք նաև նախորդ փորձառությունը, որ Ադրբեջանն ամեն դեպքում միշտ հասել է իր ցանկալի նպատակներին Փաշինյանի հետ հարաբերություններում, այդ կասկածները շատ ավելի հիմնավոր են դառնում, որ իրականում ոչ թե ճանապարհ է, այլ թուրք-ադրբեջանական դաշինքի պահանջած միջանցքն է ստեղծվում Սյունիքի մարզով։ Այդ միջանցքն իր հետևից բազում նոր վտանգներ և սպառնալիքներ է բերելու։ Առաջին հերթին, իհարկե, դրանք վերահսկողության, անվտանգային հարցերն են։ Պարզ է, որ հաջորդ փուլում ինչ-որ ենթակառուցվածքների խնդիր է ի հայտ գալու, մյուս փուլում այդ ենթակառուցվածքները սպասարկողների խնդիր է ի հայտ գալու։ Շղթայական ռեակցիա է, որը տրամաբանորեն զարգանալու է։ Եվ, այո՛, բերելու է Սյունիքը կորցնելու իրական վտանգին։ Հատկապես, երբ Ադրբեջանի իշխանությունները դա չեն թաքցնում։ Ասում են՝ եթե Հայաստանը դա չանի կամ փորձի այլ ճանապարհներով գնալ, քան մենք պատկերացնում ենք, Սյունիքի խնդիրը ռազմական ճանապարհով լուծելը դժվար գործ չէ։ Բաց տեքստով դրա մասին հայտարարում են։ Դրա համար կարծում եմ, որ հանրության շրջանում առկա մտահոգությունները շատ հիմնավոր են, և եթե չլիներ մտահոգությունների պատճառ, ի՞նչն է խանգարում իշխանություններին հստակ բացահայտել նաև մեխանիզմները։ Բայց մեխանիզմները չեն բացահայտում, որովհետև առջևում ընտրություններ են։ Թաքուն պահելով, նորից մարդկանց խաբելով՝ փորձելու են իշխանության հարցը լուծել։ Հետո այդ փաստերը ինքնին հայտնի կդառնան»,-հավելում է նա։

Վերջին շրջանում ակտիվության նախանշաններ են ցույց տալիս նաև հայ-թուրքական շփումները, հանդիպումները։ Դրանք բանակցություններ անվանելը մի փոքր բարդ է։ Արդյոք կողմերի նպատակը հարաբերությունների հաստատո՞ւմն է, թե՞ այս ամենը պետք է դիտարկել հայ-ադրբեջանական կոնֆլիկտի շրջանակում։ «Մեկ բառով դժվար է սա բնութագրել, բացի նրանից, որ դա ամեն դեպքում թելադրանք է։ Թուրքիան գալիս է, խոսում պաշտոնական Երևանի հետ Ադրբեջանի շահերի դիրքից միայն, ասում՝ բավարարեք Ադրբեջանի շահերը, կունենանք բաց սահմաններ, կլինեն դիվանագիտական հարաբերություններ, չեք բավարարի, չեք ունենա։ Ու ամբողջ հարցն այն է, որ Թուրքիան իրականության մեջ տարածաշրջանը դիտարկում է որպես իր ազդեցության գոտի, ընդ որում՝ ձգտում է տոտալ ազդեցության, որպեսզի բոլոր գործընթացները լինեն Անկարայի թելադրանքով, նրա վերահսկողության տակ և այլն։ Դա ունենալու համար Թուրքիային Ադրբեջանի աջակցությունը բավարար չէ, իրեն պետք է վերահսկողություն նաև Ադրբեջանի նկատմամբ, որը պատերազմի ժամանակահատվածում նրանք կարողացել են ստանալ։ Իմ ընկալմամբ, այսօրվա Ադրբեջանը Թուրքիայի շարունակությունն է Հարավային Կովկասում։ Նայեք Ադրբեջանի զինված ուժերին՝ կառավարմանը, կազմին, ֆորմատին, տեսեք, թե դիվանագիտության շրջանակներում ինչ ազդեցություն ունի Թուրքիան և այլն, ու կհասկանաք, որ Թուրքիան մեր դեմ օգտագործում է, այսպես ասած, «пряник и кнут» քաղաքականությունը։ Այսինքն, նա մի ձեռքով հարվածում է մեզ, այդ ձեռքն Ադրբեջանն է, մյուս ձեռքով գալիս է, ասում՝ արի բանակցենք։ Նա իրեն ներկայացնում է և՛ հակամարտության կողմ, և՛ միջնորդ։ Այս պարագայում կարո՞ղ ենք ակնկալել Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատում և այլն, այն էլ՝ հավասար շահերից ելնելով։ Բնականաբար՝ ոչ։ Թուրքիան այստեղ պահանջողի դերում է, և այդ պահանջն ավելի հիմնավոր դարձնելու համար մյուս ձեռքով՝ Ադրբեջանով պարբերաբար հարվածում է Հայաստանին»,-եզրափակում է Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում