«Գոհ եղիր, որ դու ողջ ես մնացել». մանկաբարձ-գինեկոլոգը` ծննդկանին
Այսօր արդեն 5-ամյա Էմիլի ծնունդը տարիներ առաջ ընդունել է «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանը. երեխան ծնվել էր կյանքը վտանգող ծանր վնասվածքներով:
Երիտասարդ կնոջ առաջին հղիությունն էր, իսկ հղիության ողջ ընթացքը հսկել է մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանը: Երեխան ծնվել է ծայրահեղ ծանր վիճակում, ինչի մեջ հարազատները բժշկուհուն են մեղադրում: