Գերի ընկած սպան ասել է, որ հանձնվել է՝ պահելու համար սիրած աղջկան տված խոստումը
Ուկրաինայի Զինված ուժերի 80-րդ դեսանտա-հարձակման բրիգադի սպա Սերգեյ Նոսիկովսկին, որն այժմ գտնվում է ռուսական գերության մեջ, հայտնել է, որ հանձնվել է, որպեսզի կատարի իր սիրելիին տված խոստումը՝ վերադառնալ ողջ։
«Ուզում եմ վերադառնալ ընտանիքիս ու իմ սիրելի աղջկա մոտ։ Շատ եմ սիրում նրան, շատ եմ կարոտում։ Իրականում հենց այդ խոստման պատճառով էլ հանձնվեցի՝ որ վերադառնամ կենդանի», — ասել է Նոսիկովսկին РИА Новости-ին։
Նոսիկովսկին ծնունդով Կիևից է, զորակոչվել է բանակ և մասնակցել մարտական գործողություններին Սումիի ուղղությամբ, որտեղ էլ հանձնվել է ռուս զինվորականներին։ Ավելի վաղ նա հայտնել էր, որ Ուկրաինայի ԶՈՒ կրտսեր սպայական կազմում բարոյահոգեբանական վիճակը ծանր է, և շատերն արդեն հոգնել են պատերազմից։