Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛА
Политика

Եթե միջանցքի մասով զիջում եղավ, Հայաստանը վերջնարդյունքում վերանալու է

Վաղը՝ օգոստոսի 8-ին Սպիտակ տանը կկայանա Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ 

«Վաշինգտոնում վարչապետ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության առաջմղմանը»,- ասված է ՀՀ Կառավարության տարածած մամուլի հաղորդագրությունում։ 

Նոր զիջումնե՞ր Հայաստանի կողմից, թե՞ երկար սպասված խաղաղություն. ի՞նչ կտա այս հանդիպումը մեզ։ Այս և այլ հարցերի մասին MediaHub-ը զրուցել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ։

«Ենթադրում եմ, որ այս հանդիպման ընթացքում ինչ-որ հուշագիր է ստորագրվելու, որ կողմերն ընդհանուր առմամբ համաձայն են այն կոնտուրներին, որ առաջարկում է Թրամփը։ Բայց դա կլինի առանց որևէ կոնկրետության, թեև դա էլ մեզ համար լավ չի լինի, քանի որ փաստացի կարող ենք ասել, որ խոսքը բացառապես «Զանգեզուրի միջանցքի» մասին է լինելու, այլ ոչ թե երկու երկրների միջև կոմունիկացիաները բացելու վերաբերյալ եղած սկզբունքների»,- նկատեց Բոզոյանը։

Քաղաքագետի խոսքով՝ խնդիրն այն է, որ քննարկվելու է միայն Հայաստանի տարածքին վերաբերող հարցը, այսինքն՝ Ադրբեջանի տարածքի վրա որևէ երկրից հսկողություն իրականացնելու մասին խոսք չի լինելու, սեղանին միայն մեր երկիրն է։

«Քննարկվելու է բացառապես Հայաստանի տարածքի խնդիրը, ինչն անընդունելի է բոլոր իմաստներով։ Ուստի Կառավարության հայտարարությունը, թե սա կարևորագույն քայլ է խաղաղության հասնելու համար, բացարձակ դեմագոգիա է, քանի որ այդ դեպքում ցանկացած միակողմանի զիջում կարելի է հիմնավորել հենց այդ նույն խաղաղությանը հասնելու տեսանկյունից։ Ընդ որում, այդ զիջվող տարածքները կարող են անվերջ լինել՝ ընդհուպ Երևանը»,- նշեց քաղաքագետը։

Բոզոյանի դիտարկմամբ՝ արդեն բոլորի համար պարզ է, որ սա ևս մեկ քայլ է դեպի հերթական զիջում, այլ խնդիր է, որ այս ամենին դեմ մարդիկ չգիտեն՝ ում հետևից գնալ, չկա այն այլընտրանքային բևեռը, որին կարելի է վստահել։

«Հենց դա է պատճառը, որ մարդիկ անորոշության, վախերի մեջ են և անտեր են զգում իրենց այս իրավիճակում»,- նշեց մեր զրուցակիցը։

Հարցին, թե արդյո՞ք որևէ բան կարող է փոխվել, եթե հայտնվի այդ այլընտրանքային քաղաքական ուժը, եթե Փաշինյանն արդեն իսկ Թրամփի հրավերով ԱՄՆ-ում է, նա կկարողանա՞ հասարակության ճնշմամբ դեմ գնալ ԱՄՆ նախագահի առաջարկած պայմաններին, Երվանդ Բոզոյանը պատասխանեց՝ եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, ապա հայ ժողովուրդը պիտի հայտնվի Թրամփի գրպանում, և եթե ԱՄՆ նախագահը վաղը որոշի՝ Գյումրին ու Երևանը պետք է հանձնվեն Ադրբեջանին, հասարակությունը պետք է լուռ հետևի։

«Այս մտածողությունը կործանանար դիրքորոշում է մեր ժողովրդի համար։ Հենց դա հանգեցրեց նրան, որ մենք տարիներ շարունակ միայն ողբերգությունների մեջ ենք։ Մենք պետք է հասկանանք, որ Թրամփն Աստված չէ, և ամեն պետություն իր շահերով է առաջ գնում։ Ու եթե մեր ժողովուրդն ունենա լուրջ կամք՝ սեփական տեսակետն արտահայտելու, ապա այդ տեսակետը հաշվի կառնեն մյուս երկրները։ Պարզապես մեր ժողովուրդը չի տեսնում այդ միասնական ազգային բևեռը, որին կարելի է հավատալ ու հետևել։ Բազմաթիվ քաղաքական բևեռիկներ կան  Հայաստանում, որոնք անընդհատ խոսում են, բայց առարկայական առաջարկով հանդես չեն գալիս, որի արդյունքում էլ խառնաշփոթ է առաջացել հասարակությունում»,- նշեց քաղաքագետը։

Երվանդ Բոզոյանի խոսքով՝ եթե վաղը ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի, ու մենք հերթական զիջման ճանապարհով գնանք, ապա Հայաստանը փուլ առ փուլ փոքրանալու և վերջնարդյունքում վերանալու է։

Նարե Գնունի