Առեղծվածային դեպք՝ Շիրակի մարզում. 31-ամյա տղան, ով հովիվ է, ծեծելով սպանել է 52-ամյա մորը
Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում ոստիկանության Անիի բաժին ահազանգ է ստացվել, որ Լուսաբաց գյուղի տներից մեկում կնոջ դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել ոստիկանության Անիի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր նշված տանը հայտնաբերել են նույն տան բնակիչ, 52-ամյա Հայկուշ Սարգսյանի դին։