Տղամարդը Դավիթաշենի կամրջից իրեն ցած է նետել, հեռախոսի մեջ SMS է գրել մորը՝ «Մամ ջան, ներիր»
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի և բաժնի պետի օպերգծով տեղակալ Ալիկ Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանութւյան Պետական պահպանության գլխավոր վարչության Մաշտոցի պահպանության բաժնի խումբը՝ բաժի պետ Սերգեյ Մանուկյանի գլխավորությամբ: