«Ձմեռ պապիկի դերում կինս է հանդես գալիս». Ինչպե՞ս է Ամանորը դիմավորում Առողջապահության նախարարը
Iravunk.com-ը գրում է.
Կառավարության կազմուն այս տարի կադրային փոփոխություններ եղան: Նշանակվեց նոր վարչապետ, որն էլ իր հերթին փոփոխություններ արեց նախարարների կազմում: Առողջապահության նախարար նշանակվեց Լեւոն Ալթունյանը, որին «Իրավունք»-ը մի քանի ամանորյա հարց ուղղեց:
-«Պարոն Ալթունյան, ո՞րն եք համարում 2016թ. Ձեր ձեռքբերումը։
-Տարվա ամենամեծ ձեռքբերումն այն էր, որ տղաս` Նորայրը, վերադարձավ Հայաստան` ընդունվելով Ամերիկյան համալսարանի մագիստրատուրա և Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան։ Ընդ որում` բժշկական ընդունվելու մասին իմացանք, երբ արդեն ուսանող էր։ Կարևորն այն է, որ Մեծ Բրիտանիայում հինգ տարի` նախ Վելինգտոն քոլեջում, ապա Լոնդոնի համալսարանական քոլեջի բակալավրիատում տնտեսագիտություն ուսանելուց հետո հասկացավ, որ ցանկանում է ապրել, շարունակել սովորել և ստեղծագործել Հայաստանում։ Գուցե ձեռքբերում կարելի է համարել նաև իմ նոր աշխատանքը` լեցուն մարտահրավերներով,միաժամանակ ինքնադրսևորման մեծ հնարավորություններով։ Պատասխանատու ևշատ հետաքրքիր աշխատանք է։
-Ո՞րն էր 2016-ի անակնկալը։
-Վարչապետ Կարեն Կարապետյանի առաջարկը` ստանձնելու առողջապահության նախարարի պաշտոնը։
-Սովորաբար ինչպե՞ս եք տոնում Ամանորը, որտե՞ղ և ինչպե՞ս եք դիմավորելու 2017 թվականը։
-Ամանորն ընտանեկան տոն է, և մենք սովորաբար նշում ենք տանը, մեծ ընտանիքով` ես, կինս, տղաս, մայրս, քույրս, զոքանչս։ 2017 թվականը նույնպես կդիմավորենք ընտանեկան նույն ջերմ միջավայրում, և ինչպես միշտ` նոր ակնկալիքներով և անակնկալներով։ Միշտ Ձմեռ պապիկի դերում կինս է հանդես գալիս։ Բոլորս գիտենք, որ ուղիղ կեսգիշերին հնչելու է դռան զանգը, և բոլորս հաճելի նվերներ պետք է ստանանք։
Շարունակությունը` այստեղ