Համատեղելով պետական աշխատանքը գյուղատնտեսության հետ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Մովսես Մովսիսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Մովսիսյանը հայտարարագրել է հինգ անուն անշարժ գույք, որից երկուսն ավտոտնակ և մեկական բնակարան, այգետնակ ու բազմամյա տնկի: Պաշտոնյան վարում է «MITSUBISHI AIRTREK 2.4» մակնիշի ավտոմեքենա:
Պաշտոնը ստանձնելու պահին ունեցել է նաև փոխառություններ՝ 57 հազար 547 ամերիկյան դոլարի չափով, իսկ դրամական միջոցները կազմել են 1 միլիոն 750 հազար դրամ: Եկամուտներ նույնպես ունեցել է, որոնց մի մասն արտահայտված է դրամով, իսկ մի մասն էլ՝ դոլարով: Այսպես, Մովսիսյանի եկամուտները ստացվել են 2 միլիոն 892 հազար և 276 հազար դրամ աշխատավարձերից ու 2 հազար ամերիկյան դոլարից, որի դիմաց նշված չէ աղբյուրը:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում