Հոկտեմբերի 21-ին Երևանում կանցկացվի համաքաղաքային շաբաթօրյակ
Հարգելի համաքաղաքացիներ, Հոկտեմբերի 21-ին ՀՀ կառավարության #ՄաքուրՀայաստան
ծրագրով Երևանում կանցկացվի համաքաղաքային շաբաթօրյակ, որի ընթացքում
պատշաճ տեսքի կբերվեն մայրաքաղաքի բակերը, այգիներն ու պուրակները, ինչպես
նաև հանրային նշանակության կառույցներն ու ճանապարհների հարակից
տարածքները: Համաքաղաքային
շաբաթօրյակին կներգրավվեն Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների
աշխատակազմերի, քաղաքապետարանի ենթակայության կառույցների, պետական ու
մասնավոր կազմակերպությունների աշխատակիցներ, կրթօջախների ու հասարակական
կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մասնակիցներին կտրվեն բահեր, ձեռնոցներ, պարկեր և անհրաժեշտ այլ պարագաներ: