Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛА
Политика

«Արտահանման ոլորտում պետք է լինեն երկարաժամկետ լուծումներ, մինչդեռ իշխանությունն այս հարցում ևս փորձում է մեղավորներ գտնել». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արտահանողները վերջին ամիսներին կրկին բախվեցին խնդիրների։ Մասնավորապես, կոնյակ արտահանողները հայ-վրացական սահմանին «մնացին», չկարողացան հատել այն։ Խնդրի առկայությունից օրեր անց ՊԵԿ-ը պարզաբանում տարածեց, թե «հաշվի առնելով վրացական անցակետերում վերջին օրերի կուտակումները՝ ՀՀ մաքսային ծառայությունը նպատակահարմար չի համարել հայկական բեռնատարների՝ հայ-վրացական սահմանի հատումը։ Հօգուտ տնտեսվարողի նախաձեռնված միջոցառումը ժամանակավոր է՝ մինչև կկարգավորվի վրացական կողմի թողունակության հարցը»։ Զուգահեռաբար առաջ եկավ Հայաստանից Ռուսաստան ծաղիկների արտահանման՝ ռուսական կողմի արգել քը։ Առհասարակ, արտահանման ոլորտում հայկական կողմի տնտեսվարողները մշտապես բախվում են խնդիրների։ Իսկ գուցե նաև այն պատճառով, որ պետության կողմից հարցերին չեն տրվում համակարգային լուծումներ։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն, անդրադառնալով առկա խնդիրներին, նշում է՝ շատ կարևոր է արձանագրել, որ արտահանումն էական նշանակություն ունի Հայաստանի տնտեսության կայուն զարգացման համար։ «Նախորդ 30 տարիներին ցանկացած իշխանություն մշտապես խոսել է արտահանման խթանման կարևորության մասին։ Դա օբյեկտիվ է, որովհետև արտահանումը միայն արտահանող կազմակերպության խնդիրը չի, դա ողջ տնտեսության ողնաշարին է առնչվում։ Արտահանում են վերամշակող արդյունաբերական ապրանքներ, գյուղմթերք և այլն, և այս ամբողջը մեր տնտեսության հենասյունն է։ Արտահանման ոլորտի խնդիրների լուծումը պետք է լինի առաջնահերթություն, պետք է լինեն հիմնավոր, երկարաժամկետ լուծումներ։ Իսկ ի՞նչ ենք տեսնում։ Տեսնում ենք դրվագային մոտեցումներ, արտահանողները պարբեր ա բար բախվում են  այս կամ այն խնդրին՝ մի օր կոնյակագործները, մի օր ծաղիկ արտահանողները, մյուս օրը գյուղատնտեսական մթերք արտահանողները, հաջորդ օրը վերամշակող արդյունաբերության ապրանք արտահանողները և այլն։ Մոտեցումը դրվագային է, խնդիրն առաջանում է, նոր փորձում են հետևից գնալ, ինչ-որ կերպ այդ խնդրի հետևանքները լուծել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ավետիսյանը։

Ընդգծում է՝ լուծումների կարգավորման հիմքում պետք է լինի կանխարգելումը, որպեսզի այդ խնդիրները չառաջանան։ «Եվ եթե առաջանան էլ, ապա խորքային չլինեն ու էական հարված չհասցնեն տնտեսությանը կամ տնտեսվարողներին։ Սա նոր բան չէ, վերջին տարիներին ականատես ենք եղել, թե ինչպես են բեռնատարներն օրերով կանգնած մնացել սահմանին։ Սկզբում 100 բեռնատար մեքենա է կանգնում ճանապարհներին, հետո՝ 200, հետո մի պահ այդ թիվը կարող է աճել՝ հասնելով մի քանի հազարի։ Ի վերջո, խնդիրն ինչոր կերպ հարթ վում է, հետո կրկին խնդիրներ են առաջանում և այսպես շարունակ»,-նշում է մեր զրուցակիցը։

Ստացվում է, որ տարիներ ի վեր պետական մարմինները միտված են առաջացող խնդիրներին դրվագային լուծումներ տալ՝ շատ լավ գիտակցելով, որ նույն խնդիրը, գուցե ծավալային այլ դրսևորմամբ, կրկնվելու է նաև հաջորդ տարի և այդպես շարունակ։ Վերադառնալով կոնյակ արտահանողների շուրջ ծավալված իրադարձություններին՝ տնտեսագետը հիշեցնում է, որ այս պարագայում առաջ բերվեց այն պարզաբանումը, թե խնդիրը Վրաստանի հետ է կապված։ «Այնտեղ ինչ-որ լաբորատորիաներում փորձում են վերահսկել, ստուգել մեր բեռները, չեն հասցնում, ծավալները շատ են և այլն։ Հիմա էլ արդեն ունենք տեղեկություն, որ հարյուրավոր բեռնատարներ, ծիրանով և գյուղմթերքով բեռնված, գտնվում են կա՛մ Վրաստանի մաքսատանը, կա՛մ անցել են, գտնվում են Ռուսաստանի մաքսատանը։ Պատճառաբանում են, թե ինչոր տարբեր փաստաթղթային խնդիրներ կան։ Պարզ ասեմ՝ նույնիսկ այդ մարդիկ չգիտեն, թե ինչո՞ւ են իրենց բեռնատարները կանգնած, և ինչո՞ւ է իրենց ճանապարհը արգելափակվում։ Սա հենց ինքնին բնութագրում է խնդիրը։ Այսինքն, նույնիսկ արտահանողը չգիտի, թե այդ խնդիրը փաստաթղթային ինչ վարչարարության կամ ինչ խոչընդոտի հետ է կապված։ Երբ գործ ունենք գյուղմթերքի արտահանման հետ, սա լուրջ խնդիր է։ Այժմ գյուղատնտեսական մի շարք մթերքների արտահանման սեզոնն է, իսկ դրա հետևում «կանգնած» են հազարավոր գյուղացիներ, մեր բնակչությունը»,-նշում է մեր զրուցակիցը։

Ավետիսյանը, որպես պատգամավոր, թե՛ ԱԺ լ իագումար, թե՛ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստերի, թե՛ տար բեր քննար կումն ե րի ու հանդիպումների ժամանակ մշտապես բարձրաձայնում է այս հարցերի մասին։ «Իշխանության ներկայացուցիչների կողմից միշտ նույն պատասխաններն են հնչում՝ մենք անում ենք ամենը, ինչ մեզանից կախված է, խնդիրները փորձում ենք լուծել, մի մասը լուծել ենք, մի մասը կլուծենք։ Բայց փաստացի տեսնում ենք և՛ արտահանողների բողոքը, և՛ նաև առկա խնդիրները։ Պատկերավոր ասած՝ մեր տնտեսվարողները մեր երկրի սահմանից դուրս, կարծես թե, համարվում են «որբի գլուխ», ով ինչպես ուզում՝ վարվում է նրանց հետ, սահմանից ներս էլ՝ մեր երկրում, փաստորեն, պետության ուշքն ու միտքը հարկ հավաքելն է, «քերթելը», այդ մարդկանց առանձին դեպքերում հարկերով հարստահարելը։ Մի կողմից՝ պահանջում են վճարել հարկերը, ասում են՝ պարտավորություն ունես, իսկ երբ առերեսվում են մարդկանց արդարացի պահանջների հետ և պետք է լու ծեն նրանց խնդիրները , սկսում են առաջ քաշել պատճառաբանություններ, ինչն այս իշխանությունների մոտ ամենալավն է ստացվում՝ մեղքն իրենց վրա չվերցնել, պատճառաբանություններ բերել, փորձել մեղավորներ գտնել»,-ընդգծում է նա։

Հայաստանի տնտեսական գործընկերներից մեկը՝ մեր հարավային հարևան և տարածաշրջանում դաշնակից համարվող Իրանը, ռազմական գործողությունների կիզակետում է։ Իսրայելի հետ մարտերը կարող են դադարել ցանկացած պահի, կարող են տևել օրեր ու շաբաթներ։ Տարածաշրջանում Իրանը Հայաստանի համար դիտարկվում է նախ որպես անվտանգային գործընկեր, բայց, իհարկե, ռազմական այս գործողությունները չեն կարող չհարվածել նաև տնտեսական համագործակցությանը։ Հարցին անդրադառնալով՝ Ավետիսյանը նախ հույս է հայտնում, որ օր առաջ կվերջանան պատերազմական այս գործողությունները։ «Նախ և առաջ մեր հարևան ու բարեկամ երկրի մասին ենք խոսում, և այստեղ առաջնայինն այդ երկրում կայունությունն է, որից էապես բխում է նաև տարածաշրջանի կայունությունը։ Իրանի անվտանգային ռիսկերն անմիջական ազդեցություն ունեն նաև Հայաստանի Հանրապետության անվտանգության տեսանկյունից։ Իսկ տնտեսական առումով, իհարկե, Իրանը հանդիսանում է մեր արտահանման հիմնական ուղղությունը և՛ լոգիստիկ, աշխարհագրական իմաստով, և՛ նաև Իրանի հետ մեր տնտեսական փոխգործակցության։ Բացի դա, Իրանից ներմուծում ենք էներգետիկ ռեսուրս, բազմաթիվ հումքային ապրանքներ։ Իրանը մեզ համար ներմուծման կարևոր ստրատեգիական ուղղություն է նաև էներգետիկ հավասարակշռության ապահովման տեսանկյունից և այլն։ Իրանում անվտանգային ռիսկերը, պատերազմական իրավիճակն ուղիղ ազդեցություն են ունենում նաև տնտեսական զարգացման վրա, և բնական է, որ Հայաստանի Հանրապետության համար, որպես հարևան ու բարեկամ երկիր, նաև ռազմավարական առումով, և որպես տնտեսական փոխգործակցման իմաստով կարևոր ուղղություն, էական ռիսկեր կան։ Պետք է հուսանք, որ արագ կավարտվեն ռազմական գործողությունները և երկարաժամկետ ու խորքային բնույթ չեն ստանա, ինչն, այո, տնտեսական իմաստով ահագնացող ռիսկեր է պարունակում նաև մեր երկրի համար»,-եզրափակում է Թադևոս Ավետիսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում