Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Как конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам
Политика

Արա Աբրահամյանի մեսիջը. ի՞նչ էր ակնարկում հայերի միության նախագահը

Շատերը նկատած կլինեն, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան, Ռուսաստանի հայերի միության նախագահ, օրերս Երևանում անցկացված Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովի նախաձեռնող և համակարգող խորհրդի նախագահ Արա Աբրահամյանի միջոցներով կառուցված ռուս ուղղափառ եկեղեցու բացումը բավական լայն ռեզոնանս է ստացել հայկական ԶԼՄ-ներում: Ընդ որում, որքան էլ տարօրինակ կարող է թվալ, հնչող գնահատականներում նկատվում է միմյանցից տրամագծորեն տարբեր, միմյանց հակադրվող մտքեր. որոշներ, ըստ էության, ելնելով ինչ-որ հետին նպատակներից, ամեն կերպ փորձում են ռուսական եկեղեցու բացումը հակահայկական որակել՝համարելով այն իբր Հայաստանի ինքնուրույնությունը ևս մեկ անգամ նվաստացնող քայլ և այլն:
Արա Աբրահամյանը լրագրողների հետ ունեցած իր ճեպազրույցում, ուր նաև անդրադարձ էր կատարվել այս թեմային, բավական լուրջ ու խորքային ուղերձներ է փորձել հղել հանրությանը՝ պարզաբանելով նաև այն հինական նպատակն ու գաղափարը, որն ընկած է եկեղեցու բացման հիմքում: Աբրահամյանի մեսիջն, ըստ էության, մեկն է. եկեղեցին խորհրչանշելու է հայ և ռուս ժողովուրդների անխախտելի բարեկամությունն ու մարմնավորելու է այն ընդհանուր արժեհամակարգը, որն ընկած է երկու ժողովուրնդների հարաբերությունների հիմքում: Իրականում, ընդառաջ գնալով ռուսական կողմին՝ Հայաստանը ոչ թե հրաժարվում է իր ինքնուրույնությունից կամ, առավել ևս, սեփական դեմքից, այլ ամրապնդում է այն կապերը, որոնց միջոցով է նաև հնարավոր դառնալու մեր երկրի առաջընթացը: Ավելին՝ Աբրահամյանի խոսքից պարզ է դառնում, որ նա, ինչպես ոչ ոք, հատկապես կարևորում է Հայաստանի ինքնուրույնության ամրապնդումը ոչ թե խոսքերի, այլ ռեալ գործերի մակարդակով, որի պարագայում է միայն հնարավոր դառնալու հավասար պայմաններում երկխոսություն ծավալել ցանկացածի հետ:
Ակնհայտ է, որ Հայաստանի հզորացման նվիրական գործը որևիցե կերպ չի կարող գլուխ գալ, եթե երկիրը ինտեգրվելու փոխարեն միտված է լինելու կղզիացման: Գործընկերների հետ հարաբերությունները խորացնելով, նրանց վստահությունն ու համակրանքը վաստակելով է, որ հնարավոր է դառնալու բարձրացնել Հայաստանի սուվերենության մակարդակն, այլ ոչ թե ընդհակառակը: Վերջիվերջո, ո՞ր երկիրն է այսօր համարվում առավել ինքնուրույն կամ իրենից ինչ-որ բան ներկայացնող:
Միայն այն երկիրը, որն անշեղորեն ընթանում է զարգացման ուղիով, որի տնտեսությունը ծաղկում է, որտեղից ոչ թե հեռանում են, այլ ուր շտապում են վերադառնալ: Հանդիսանո՞ւմ է, արդյոք, այսօր Հայստանն այդպիսի երկիր, իհարկե՝ ոչ, հանգամանք, որը չի կարող մտահոգություն առաջ չբերել: Կա՞ն, արդյոք, այսօր ուղիներ, այս իրավիճակը շտկելու, ճահճից երկիրը դուրս բերելու համար: Իհարկե՝ կան:
Պարզապես հարկավոր է հմտորեն օգտվել ընձեռնված հնարավորությունից, կենտրոնացնել ռեսուրսներն ու ստեղծել Հայաստանի՝ որպես վստահելի գործընկերոջ անսխալ իմիջ: Նույն Եվրասիական տնտեական համաժողովի կազմակերպման ողջ իմաստն ու նպատակը կայանում էր դրանում. Հայաստանն աշխարհին ներկայացնել միանգամայն այլ գույներով, ի ցույց դնել օտարներին մեր երկրի հնարավորություններն ու տեսանելի դարձնել առավելությունները: Իսկ անել դա առանց համապատասխան մթնոլորտ ապահովելու, անել դա առանց հավելյալ կամուրջներ կառուցելու՝ ուղղակի չի ստացվի: Բոլորին պետք է պարզ լինի մեկ բան՝ առանց ընդհանուր արժեքների ցանկացած միություն՝ լինի աշխարհաքաղաքական, թե աշխարհատնտեսական, չի կարող կայանալ: Հետևաբար, եկեղեցու կառուցումը, բացի իր հոգևոր նշանակությունից, որն, անկասկած, չափազանց կարևոր է, ունի նաև այլ, միգուցե շատերի աչքի համար անտեսանելի խորքեր:
Խելացի գտնվելու պարագայում մենք կարող ենք, ունենք իրական պոտենցիալ՝ մեծացնելու սեփական կշիռը ԵՏՄ-ում, դառնալ դրա տնտեսական կենտրոններից մեկը: Կկարողանա՞նք օգտվել մեզ ընձեռնված հնարավորությունից, ուրեմն՝ կբռնենք դարի քննությունը, չենք կարողանա, կգտնվենք նեղմիտ՝ կշարունակենք անվերջ թվացող դեգերումները: Սա է իրականությունը, ու սրա դեմ ոչ ոք չի կարող հակափաստարկ ներկայացնել՝ անկախ անձնական նախասիրություններից…