Շարքային Նարայանը շուտով տուն էր վերադառնալու
Sputnikarmenia-ն գրում է.
Այսօր ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհվել է 3 զինծառայող։ Նրանց թվում է նաև շարքային Էդգար Նարայանը։
ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհված Էդգար Նարայանը 3 օր առաջ` դեկտեմբերի 26-ին, իր ֆեյսբուքյան էջում տեսահոլովակ էր տեղադրել` «Աղոթք զինվորի» համար վերնագրով։ Աղոթեց այլոց համար, իսկ ինքը զոհվեց հայրենիքի պաշտպանության ընթացքում։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` Էդգար Նարայանը լավ ծառայության համար պետք է շուտով գար Երևան։ Ընտանիքի անդամներն անհամբերությամբ սպասում էին նրան։
Շարունակությունը` այստեղ