Մի եղբոր ծոցից դուրս էր գալիս, մյուսի ծոցն էր մտնում. Դիլիջանի ընտանեկան ողբերգության պատճառը
«2016թ. Օգոստոսի սկզբին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում ողբերգական դեպք էր տեղի ունեցել. 45-ամյա Վարդան Եսայանը որսորդական հրացանով կրակել էր եղբոր 37– ամյա կնոջ՝ Գայանեի վրա։ Կնոջը հրազենային վնասվածքով հասցրել էին հիվանդանոց, որտեղից տասներկու օր անց նա դուրս էր գրվել, իսկ սպանության փորձի մեջ մեղադրվողը համարվում էր հետախուզվող։ Մինչև որ դեպքից 14 օր անց հարսին հրազենով վիրավորած տեգրոջ դին հայտնաբերվեց Դիլիջանի անտառներում։ ...