Ողբերգական ավտովթարից մահացած երիտասարդի ընտանիքը դարձել է խաբեության զոհ
Shamshyan.com-ը գրում է.
Այս տարվա ապրիլի 10-ին Մյասնիկյան պողոտայում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած երիտասարդի ընտանիքը, ով ուներ մանկահասակ աղջիկ երեխա, դարձել է խաբեբաների զոհ: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զույցում երիտասարդի կինը՝ 21-ամյա Լաուրա Լոկտինովան, պատմեց հետևյալը. Նա իր մայրիկի հետ ամուսնու մահվանից հետո վաճառում է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասում իրենց պատկանող տունը և որոշում են Երևանում հիպոտեկային վարկով բնակարան գնել: Այդ ժամանակ նրանց ոչ այդքան մոտ ծանոթներից մեկը՝ 23-ամյա Նարեկ Գասպարյանը, ով ներկայացել է որպես Ռազմական ոստիկանության քննիչ, առաջարկում է, որ այդ գումարը իրեն տան և ինքը Պտղնիում գտնվող իր հողամասի վրա կկառուցի նոր բնակարան և կտրամադրի նրանց: