Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

В Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центру
Политика

Տեսարաններ և... ուրիշ ոչինչ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչը երեկ հայտարարեց, թե անկախ մարդու անուն-ազգանունից ու քաղաքական պատկանելությունից, եթե որևէ մեկը ներգրավված կլինի որևէ կոռուպցիոն գործարքի մեջ, հովանավորչության գործարքի մեջ, պատժվելու է օրենքի ողջ խստությամբ, հատկապես, եթե ՔՊ-ից է…

Ո՛չ, սա ամենևին էլ նոր անեկդոտ չէ, սիրելի ընթերցողներ, այլ չորուցամաք տեղեկատվություն ու միանգամայն պաշտոնական, հրապարակավ արված հայտարարություն: Այո, բայց հնչում է որպես ամենաիսկական անեկդոտ: Իսկ այդպես է հնչում, քանի որ արմատապես հակասում է բուն իրականությանը:

Ճիշտ է, սույն հայտարարությունն արած «կարկառուն» քպականը հստակեցնում է, թե ինքը «գլոբալ առումով», այն է՝ ընդհանուր առմամբ է ասում: Իսկ, այ, մենք, որպես նվազ երևակայությամբ օժտվածներ, ասենք ոչ թե ընդհանուր առմամբ, այլ կոնկրետ, բայց հպանցիկ հիշեցումներով:

Մոտ մեկ տարի առաջ «պայթեց» բավականին հնչեղ կոռուպցիոն սկանդալ՝ Փաշինյանի ՔՊ-ի համար դրամահավաքի հետ կապված: Հիշեցնենք. «Ինֆոքոմ» հետաքննող լրագրողական ցանցը բացահայտել էր փաստեր, որոնք վկայում էին, որ ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի համար գումարների նվիրատվությունները կասկածելի են, անգամ պարզվել էր, առկա էին «դրածո» անձանց միջոցով փոխանցումների մասին վկայող տվյալներ և այլն: Կարճ ասած՝ շատ լուրջ կոռուպցիոն սկանդալ, որն անգամ «Ֆրիդոմ հաուսի» ուշադրությանն արժանացավ: Եվ ի՞նչ: Եվ ոչինչ: Միայն շարունակական հայտարարություններ Փաշինյանի ու նրա թիմի տարբեր տրամաչափի ներկայացուցիչների կողմից, թե կոռուպցիա չկա, համակարգային կոռուպցիա իրենց իշխանավարման ընթացքում չկա, թե...

Դե, «համակարգային կոռուպցիա» չկա, բայց քպական զանազան ֆունկցիոներների ընտանիքների անդամները, մերձավոր ազգականները մեկ էլ հանկարծ, պարզվում է, գործարարական թունդ ջիղ են դրսևորում, արտոնյալ վիճակներ ստանում, իսկ քպականների հենց միայն պաշտոնապես ներկայացված հայտարարագրերն ինչ ասես արժեն: Հատկապես, երբ համեմատում ես մինչ 2018 թվականը նրանց կենսակերպի ու սոցիալական վիճակի հետ:

Ի դեպ, կոռուպցիոն ռիսկեր ասացինք, Դավիթ Սանասարյանի պատկերը հառնեց հիշողության խորխորատներից: Հիշո՞ւմ եք, «թավշյա» իշխանափոխությունից անմիջապես հետո այդ ակտիվիստին պետական վերահսկողական ծառայության պետ կարգեցին: Իսկ հիշո՞ւմ եք դրանից որոշ ժամանակ անց նրա անվան հետ կապված աղմկահարույց պատմությունները, որ շրջանառվեցին մամուլում, իսկ ինքն էլ հեռացավ այդ պաշտոնից: Իսկ ի՞նչ եղավ հետո: Իսկ ոչինչ էլ չեղավ:

Հա, ի դեպ, քպական մի նախկին նախարար կա, որ հանկարծ իրեն «թաղային ավտարիտետ» է երևակայել ու ԱԺ ամբիոնից հայհոյում է: Իսկ հիշո՞ւմ եք՝ ոչ այնքան վաղուց ինչ աղմկոտ տեղեկություններ էին շրջանառվում՝ կորոնավիրուսի ժամանակ ծախսված գումարների հետ կապված: Դե, այդ ամենի խորապատկերում էլ ասֆալտապատման պատվերների, զանազան ծախսումների և դրանց հետ շաղկապվող սկանդալների պակասություն չկա: Լրատվամիջոցների արխիվները՝ վկա:

Դե, Սնուփ Դոգի չեղած համերգի ու դրա համար պետական միջոցներից 6 միլիոն դոլար «ցնծալու» մասին էլ չենք խոսում: Կամ մի դաշնակահարուհու՝ պետբյուջեի միջոցներով համերգ կազմակերպելու մասին, երբ նույնիսկ կառավարության համապատասխան որոշումը չկա՝ ֆինանսավորում հատկացնելու մասին:

Մյուս կողմից՝ փաշինյանական իշխանավարման այս 7 տարիներին ի՞նչն է առատ: Այո, զանազան «շոուները» ու հատկապես՝ «մասկի-շոուները»: Աղմուկ-աղաղակով ձերբակալությունները, ասֆալտին փռելն ու «պատին ծեփելը»: Որպես կանոն՝ այդ բոլոր տեսարանները փաշինյանական իշխանությունը ցուցադրում է բացառապես իր քաղաքական հակառակորդների կամ պարզապես իրենց քպական թանին թթու ասածների, ընդդիմադիրների կամ ընդդիմությանն առնչվող անձանց նկատմամբ:

Եվ՝ ի՞նչ: Իսկ էլի՝ ոչինչ: Դրանց գերակշիռ մեծամասնությունը «փուչիկ» է դուրս գալիս:

Ի մի բերենք. Փաշինյանի իշխանության հիմնական նվաճումներից մեկը «տեսարաններն» են: Ինչպես, օրինակ՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին խրոխտ հայտարարությունները, կուրծք ծեծելը, թե իրենք որքա՜ն բյուրեղյա են՝ մի կողմից: Եվ ընդդիմադիրների, պարզապես այլախոհների վրա ԱԱԾ-ով, «դիմակավորված» հատուկջոկատայիններով հարձակում-ձերբակալությունները, աղմուկ անելը՝ մյուս կողմից:

Մի դեպքում, երբ խնդիրը վերաբերում է իրենց՝ ՔՊ-ին, քպամերձ, «թավիշին» առնչվող անձանց ու շրջանակների, ինչ էլ բացահայտվի կամ որքան էլ հնչեղ մեղադրանքներ ու հիմնավոր կասկածներ հրապարակվեն ու շրջանառվեն, որոշ ժամանակ անց աղմուկը «մարեցվում» է, իսկ «գործերը» սահուն կերպով մոռացության են մատնվում: Իսկ հնարավոր պատասխանատուներն էլ պատասխանատվության չեն ենթարկվում: Ավելին, կարելի է չկասկածել, որ «յուրային» օրինազանցները դառնում են Փաշինյանի «կոմպրոմատային» պատանդները:

Մյուս դեպքում, երբ խնդիրը վերաբերում է ընդդիմադիրներին կամ ոչ իշխանականներին, հնարավորինս աղմկոտ ձերբակալություններ կամ առնվազն հայտարարություններ են լինում, բայց որոշ ժամանակ անց պարզվում է, որ տակը ոչ մի բան չկա, ապացույցներ չկան, եղածն էլ ընդամենը օդում կախված լուրեր էին, ավելին՝ փուչիկներ:

Միով բանիվ՝ «տեսարաններ ու… ոչինչ»: Ու դա բնութագրական է: Տեսարաններ՝ հանուն իշխանության, իշխանություն՝ հանուն քպականների անձնական բարեկեցության ու հարստացման: Իսկ այդ խորապատկերում մեկ էլ քպական կարկառունը հայտարարում է, թե կոռուպցիոն գործարքները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ, հատկապես, եթե քպականներ լինեն…

Չէ, հասկանալի է, որ երկրի քաղաքական գնացքը մոտենում է «Ընտրություններ» կայարանին, ու տեսարաններ դեռ կլինեն: Բայց զուտ մարդասիրական նկատառումներից ելնելով՝ գուցե մեկնումեկը նրանց այնուամենայնիվ հուշի՞, որ դա իրենց համար վերջին կայարանն է...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում