Հայաստանում ծախու կանանց ծառայությունն արժե 1000 դրամից 1000 դոլար
«Հայաստանում մարմնավաճառի ծառայության արժեքը սկսվում է 1000-2000 դրամից և հասնում մինչև 500-1000 դոլարի: Շրջայցեր իրականցնելու ընթացքում նրանք բերման են ենթարկվում և տուգանվում, քանի որ մարմնավաճառությունը վարչական իրավախախտում է»:
Այս մասին նշեց ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պրոֆիլակտիկ բաժնի հատուկ կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ Արա Սրապյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ: