Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»
Политика

Փաշինյանի նպատակը հայ ընտրողին պարզապես հույս վաճառելն է. հետաքրքրո՞ւմ է, արդյոք, Հայաստանը Եվրամիությանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի Ազգային ժողովը, իսկ ավելի ստույգ՝ ԱԺ ՔՊ խմբակցությունը մարտի 25-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը: Արդեն ապրիլի 4-ին օրենքը ստորագրվեց ՀՀ նախագահի կողմից:

Որպեսզի օրենքի նախագիծը հասնի խորհրդարան, նախաձեռնողները 60 օրվա ընթացքում ստորագրահավաք են իրականացրել, և Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վավերացրել է 52351 ստորագրություն՝ թիվ, որը լիովին բավարար էր նախագիծը ԱԺ քննարկմանը ներկայացնելու համար։

Սա ինքնին խոսում է Հայաստանում եվրոպական ուղու նկատելի հասարակական աջակցության մասին։ Իսկ ի՞նչ առավելություններով է պայմանավորում ԵՄ-ին անդամակցությունը դրա կողմնակիցների մեծամասնությունը, առավել ևս՝ ի՞նչ շարժառիթներով են առաջնորդվում այս ընտրությունը կատարելիս։ Անդրադառնալով այս թեմային՝ մասնավորաբար news.am-ը նշում է, որ գուցե նրանցից շատերը պարզապես ցանկանում են «սուրճ խմել Միլանում», կամ ընդմիշտ մեկնել «քաղաքակիրթ երկրներ» և ժամանակ առ ժամանակ լուսանկարվել հայկական տուֆի ֆոնին՝ տարին մի քանի անգամ՝ հայրենասիրական կարճատև այցերի ընթացքում։ Ոմանք կողմ են ցանկացած արևմտամետ նախաձեռնության՝ նպատակ ունենալով, որ Հայաստանը, որքան հնարավոր է, կտրուկ խզի իր կապերը նախկին արտաքին քաղաքական հովանավորի հետ։ Սակայն, հավանաբար, շատերն ուղղակի փրկության հույս են կապում Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Հույսը մարդկանց ապրելու հնարավորություն է տալիս՝ խուսափելու դեպրեսիայից, առավել ևս՝ հնարավորություն է տալիս անտեսել ավելի ու ավելի մտահոգիչ նորությունները և խուսափել անհարմար հարցերից։ Մարդկանց հույս պարգևիր, և նրանք կընտրեն քեզ՝ մոռանալով՝ ինչ ես արել կամ չես արել դու իրական քաղաքականության մեջ։

Եվ այսպես, Փաշինյանը հայ ժողովրդին հույս պարգևեց։ Սակայն այսքանով ամեն ինչն էլ ավարտվեց։ Ընդունված օրենքը տեխնիկապես որևէ կապ չունի եվրոպական ինտեգրացիայի հետ, քանի որ այն ԵՄ-ին անդամակցելու կարգավորումներով գործընթացի մաս չի կազմում։ Նույնիսկ ինքը՝ Փաշինյանը, ասել է, որ այս փաստաթուղթը չպետք է ընկալվի որպես Եվրոպական միությանն անմիջապես անդամակցելու հայտ, նրա խոսքերով՝ հիմնական նպատակը Եվրամիությանը մոտենալու պատրաստակամության ցուցադրությունն է: Փաստորեն, այս օրենքը Հայաստանին ոչ մի առավելություն, հնարավորություն կամ արտոնություն չի տալիս և, ըստ էության, իրավական ուժ չունի։ Այն նույնիսկ չի նշանակում Հայաստանի խզումը արդեն իսկ գոյություն ունեցող դաշինքներից, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միությունից և Ռուսաստանի հետ հարաբերություններից, թեև դժվարացնում է վերջինիս հետ կապը։

Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցելու հայտի պաշտոնական ներկայացումը և դրա հետևանքով Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամակցության կորուստը անխուսափելիորեն կհանգեցնեին երկրի տնտեսական և աշխարհաքաղաքական դժվարությունների։ Այսպիսի քայլը Փաշինյանի համար ցանկալի չէ, քանի որ նա ձգտում է վերընտրվել 2026 թվականին։ Նրա միակ նպատակը հայ ընտրողին հույս տալն է: Նրան առավել հետաքրքրում է հայ ընտրողին եվրոպական ապագայի հույս տալը՝ անկախ դրա իրական հնարավորություններից։ Բացի այդ, եթե հայտը պաշտոնապես ներկայացվեր, ապա ավելի ակնհայտ կդառնար այն փաստը, որ Հայաստանին ԵՄ-ում չեն սպասում և ոչինչ չեն առաջարկում։ Թերևս ոչ մի երկիր, որը երբևէ սկսել է եվրաինտեգրման գործընթաց, այսքան սառը ընդունելության չի արժանացել, ինչպես Հայաստանը։

Հայաստանի վերաբերյալ Եվրամիության պաշտոնյաներից հնչած միակ արձագանքը ԵՄ ներկայացուցիչ Աննա Հիպպերի կարճ նկատառումն էր, որ Բրյուսելը տեղյակ է օրինագծից և ուսումնասիրելու է այն։ ԵՄ-ն որևէ արձագանք չի տվել օրենքի ուժի մեջ մտնելու վերաբերյալ, թեև Փաշինյանը պարբերաբար լսում է եվրոպացիներից զգուշորեն ձևակերպված աջակցող հայտարարություններ, որոնք հիմնականում արտահայտվում են որոշումներ չկայացնող անձանց կողմից։

Այնուամենայնիվ, այս ամենը թույլ է տալիս գործող իշխանություններին սնուցել հայ հասարակության պատրանքները, մինչդեռ պաշտոնական հայտի ներկայացումը և ԵՄ-ի պատասխան արձագանքը հայերին կստիպեին բախվել իրականությանը։ Ոչ մի նախադեպ չի եղել, որ թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրվի այն երկրներին, որոնք ո՛չ ծովային, ո՛չ ցամաքային սահման չունեն Եվրոպական միության հետ (ինչպես Վրաստանը)։ Պետության փոքր չափերը, ԵՄ-ի համար կենսականորեն կարևոր ռեսուրսների բացակայությունը, թույլ տնտեսությունը և հարևանների հետ տարածքային հակամարտությունները որևէ հնարավորություն չեն թողնում, որ Եվրամիությունը դիտարկի Հայաստանին որպես արժեքավոր ձեռքբերում։

Հայաստանը ԵՄ-ում կդառնար դոտացիոն անդամ, ֆինանսական բեռ, մինչդեռ Եվրոպան այս պահին չունի ազատ ֆինանսական միջոցներ, քանի որ դրանք ուղղվում են Ուկրաինային աջակցության և Ռուսաստանի հետ լարվածության աճի պայմաններում ռազմական ծախսերի վրա։ Արդյո՞ք կան պատճառներ, թե ինչու Հայաստանը կարող է հետաքրքրել Եվրոպական միությանը՝ չնայած վերոնշյալ հանգամանքներին։ Պատճառներ կան, և Հայաստանը իսկապես հետաքրքրում է Եվրամիությանը։ Նախ՝ Եվրոպայի համար կարևոր է վերջնականապես դուրս բերել Հայաստանը ռուսական ազդեցությունից։ Երկրորդ՝ Հայաստանի աշխարհագրական դիրքը ունի մի առանձնահատկություն, որը գնալով ավելի կարևոր է դառնում Եվրամիության համար։ Բանն այն չէ, որ Հայաստանը գտնվում է ինչ-որ «աշխարհի խաչմերուկում» (փաստացի՝ ոչ), այլ այն, որ Հայաստանի տարածքն է բաժանում Թուրքիան և Ադրբեջանի հիմնական մասը, թույլ չի տալիս նրանց միավորվել, և Եվրոպան շատ կցանկանար վերացնել այդ խոչընդոտը։

Ի՞նչ նպատակով։ Եվրոպան ցանկանում է անցկացնել գազատար Ադրբեջանի տարածքով դեպի Թուրքիա, ապա՝ դեպի Եվրոպա, ստանալ էժան գազ՝ ադրբեջանական կամ նույնիսկ ռուսական, «լվացած» Ադրբեջանի միջոցով։ Ահա Եվրոպայի հիմնական շահերը Հայաստանում՝ անխոչընդոտ հաղորդակցություն Ադրբեջանի և Թուրքիայի միջև։ Այս մասին բացահայտորեն հայտարարել են եվրոպացի ղեկավարներ, այդ թվում՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Բայց արժե՞ արդյոք այս պատճառով ընդունել Հայաստանը ԵՄ կազմ, եթե հնարավոր է պարզապես աջակցել այն ճնշմանը, որը Թուրքիան և Ադրբեջանը արդեն իրականացնում են Հայաստանի վրա, և պահանջել «Զանգեզուրի միջանցքի» բացումը։ Եվրոպան հենց այս ուղով էլ շարժվում է։ Իսկ Հայաստանը ռուսական ազդեցությունից դուրս բերելու հարցը լուծում են թյուրքական ուժերը, և Եվրոպային բավական է միայն աջակցել «Հարավային Կովկասի ժողովուրդների հաշտեցմանը»։

Այսպիսի տրագիկոմիկական պարադոքս՝ Հայաստանը հույս ունի, որ Եվրոպական միությունը կփրկի իրեն Թուրքիայից և Ադրբեջանից, մինչդեռ հենց ԵՄ-ի ծրագրերը Հայաստանի համար մեծապես համընկնում են թուրքական և ադրբեջանական շահերի հետ։

Հետևաբար, Հայաստանի անդամակցության հեռանկարները ԵՄ-ում ոչ թե մշուշոտ են, այլ բացարձակապես պարզ. դրանք պարզապես չկան։ Այնուամենայնիվ, այս հեռանկարները կարելի է ընդգծել որպես «անորոշ», «անվստահ»՝ այսպիսով թողնելով հույս, քանի դեռ պաշտոնական անդամակցության գործընթացը չի սկսվել։ Փաշինյանը կփորձի հնարավորինս երկար պահել այս հույսը։ Կանցկացվեն ուսումնասիրություններ Կոպենհագենի չափանիշներին և Մաաստրիխտի պայմանագրին համապատասխանության վերաբերյալ, կբարելավվի օրենսդրական համակարգը, քաղաքի կենտրոնում կտեղադրվեն աղբի տեսակավորման տարաներ, որոնք, ի վերջո, կթափվեն նույն Նուբարաշենի աղբավայրում։ Ասֆալտի վրա կգծվեն հեծանվային ուղիներ, ԵՄ-ը կսկսի իր «հայաստանյան ներկայության» պատրանքային դրսևորումները.

- քաղաքացիական դիտորդական առաքելությունների ուղարկմամբ,

- փոքր դրամաշնորհների տրամադրմամբ (որոնք, ինչպես միշտ, կնստեն մեր պաշտոնյաների գրպաններում),

- այցերի կազմակերպմամբ։

Փաշինյանը կշարունակի հանդիպումները եվրոպացի ղեկավարների հետ, բոլորազան գործընկերային համաձայնագրերի մշակումը, դեպի ԵՄ «ճանապարհային քարտեզների» ձևավորումը, որպեսզի պահի այս պատրանքը մինչև ընտրությունները, իսկ մենք նրան կվերանշանակենք՝ հուսալով, որ նա կավարտի սկսածը։

Սակայն հարկ է նաև նշել, որ Հայաստանում եվրոսկեպտիցիզմը աճում է։ Ըստ Gallup International-ի վերջին հարցման, արդեն ավելի քան 36 %-ը չի հավատում Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հնարավորությանը, իսկ 18,5 %-ը «Քաղաքացիական պայմանագրի» նախաձեռնությունը որակել է 2026 թ. խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու քայլ։

Ի վերջո, հայ ժողովրդի ուղեղը մոլորեցնել այնքան էլ հեշտ չէ։ Հայը հնագույն ազգ է, և մինչ օրս չի թողել, որ որևէ մեկն իրեն ոչնչացնի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում