Գայանե Ասլամազյանը դարձավ 41 տարեկան. ամուսնու անակնկալը նրան
Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Գայանե Ասլամազյանը նշում է ծննդյան տարեդարձը։ Ամիսներ առաջ ամուսնացած եւ ԱՄՆ տեղափոխված դերասանուհու 41-ամյակին անակնկալ է մատուցել նրա ամուսինը՝ Ջիանի Օնչոն։
Նախ, նա ծաղկեփնջեր է նվիրել կնոջը, ինչի մասին է վկայում Գայանեի Instagram-ում հրապարակված լուսանկարը, որին կից դերասանուհին շնորհակալություն է հայտնել ամուսնուն։
Ապա տոնական խնջույքի ժամանակ Գայանեի համար երգել եւ նրան շնորհավորել են Նորոն եւ Արմենչիկը։