Տրված վարկերն ու դրանց տոկոսները պաշտոնյայի եկամտի աղբյուր. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Կարապետյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիը, ըստ որի նա ավելի քան 180 հազար ամերիկյան դոլար փոխառություններ ունի:
Կարապետյանը հայտարարագրել է երեք անուն անշարժ գույք՝ երկու ավտոտնակ ու հողամաս: Հանձնած փոխառությունները կազմել են 150 հազար ԱՄՆ դոլար ու 15 միլիոն դրամ:
Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 3 միլիոն 500 հազար դրամ, իսկ տարեսկզբից մինչև պաշտոնի օրն ընկած ժամանակահատվածում ստացած եկամուտները՝ 4 միլիոն 836 հազար դրամ: Եկամուտների մեծ մասը գոյացել է աշխատավարձից՝ 2 միլիոն 554 հազար դրամ, իսկ մնացած գումարը տրված փոխառությունների՝ վարկերի դիմաց ստացված տոկոսն է:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում