Միլիոններով հանձնված փոխառություններ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Գյուղատնտեսության նախարարության լիցենզավորման կենտրոնի գործակալության պետ Արման Համբարձումյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Համբարձումյանը հայտարարագրել է երկու անշարժ գույք՝ բնակարան ու նոր կառուցված մի շինություն: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 10 միլիոն դրամ, 5 հազար ամերիկյան դոլար ու 6 հազար եվրո: Գործակալության պետը միաժամանակ հայտարարագրել է փոխառություններ, որոնք կազմել են ոչ ավել, ոչ պակաս 24 միլիոն 135 հազար դրամ:
Տարեսկզբից մինչև պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում ստացած եկամուտներն էլ կազմել են 3 միլիոն 129 հազար դրամ և ստացվել 1 միլիոն 956 հազար դրամ աշխատավարձից ու 1 միլիոն 172 հազար դրամ տրված փոխառությունների՝ վարկերի դիմաց ստացված տոկոսից:
Հավելենք, որ մինչ այս պաշտոնում նշանակվելը Համբարձումյանը եղել է լիցենզավորման կենտրոնի գործակալության պետի պաշտոնակատար:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում