Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Как конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам
uncategorized

Սատանայական ծուղակ, կամ օրենքն ընտանիք չի ձևավորում, ընտանիքը ձևավորվում է բարոյական միջավայրում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է բանաստեղծ, զինագործ Սուրեն Գրիգորը

– Պարոն Գրիգոր, դուք դեմ եք «Ընտանեկան բռնությունների կանխարգելման և ընտանեկան բռնության զոհերի պաշտպանության մասին» օրենքի նախագծին: Ինչո՞ւ:

– Մեր պետականության ու ինքնիշխանության կարևոր բաղկացուցիչներից է նաև այն, որ օրենք ես ընդունում, երբ այդ օրենքը հասունանում է քո հասարակության մեջ ու ծնվում է քո հասարակության համար: Սակայն մեր հասարակության մեջ, ինչպես արդարադատության նախարարի հետ տեղի ունեցած հանդիպում–քննարկման ժամանակ նշեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, ընտանիքը կառուցված է սիրո վրա: Բռնությունը ծնվում է միայն պետական–տեղեկատվական և այլ համակարգերում բռնություն քարոզելու հետևանքով:

Արդյունքում, այո՛, բռնությունը ձեռք է բերում տարբեր դրսևորումներ: Ուստիև գոյություն ունի պետական պաշտոնական բռնություն, ոստիկանական բռնություն, ճանապարհային ոստիկանության բռնություն, դատական բռնություն: Իսկ դատական գործեր էլ կան, որ ընթանում են նյարդային բռնության ճանապարհով, երբ գործը ձգձգվում է ամիսներով:

Այսինքն՝ մեր հասարակությունը դառնում է տարբեր բռնությունների զոհ:

Բայց այս ամեն բռնությունները մի կողմ թողնելով՝ վերցրել են մի խնդիր, որը լայն առումով կապ չունի մեր հասարակության հետ, և չի բխում հասարակական մեր պահանջներից:

– Բայց, ընդունենք, որ այս ամենով հանդերձ, բռնություններ լինում են մեր ընտանիքներում, կանայք տուժում են դրանից:

– Դրանք հետևանքներ են: Եվ այդ հետևանքների վերլուծությունը պետք է անել ու նախականխիչ միջոցառումների հիմքի վրա կառուցել օրենքը: Օրենքը պետք է սոցիալական, բժշկական, բարոյահոգեբանական, դաստիարակչական խնդիրներն առանձնացնի, դրանք քննարկի ու նոր միայն, այդ ամենից ելնելով, փորձի վերացնել բռնության հիմնական պատճառը:

– Օրենքի ո՞ր դրույթն է խանգարում ընտանիքին:

– Օրենքը՝ ամբողջությամբ: Սկսած՝ անվանումից: Ելակետը պետք է սերը լինի և ոչ՝ բռնությունը: Ոչ թե պետք է շեշտել բռնություն երևույթը, ասենք՝ բռնություն՝ ընտանիքում, բռնություն՝ ոստիկանությունում, դատարանում, խորհրդարանում և այլուր, այլ պետք է ելակետը դարձնել սերը: Տվյալ դեպքում մոտավորապես այսպես՝ «Ընտանեկան սիրո մասին» օրենք, և այսպես՝ շարունակ:

Այսինքն՝ պետք է կառույցի խորքը ամրապնդել:

Իսկ նմանատիպ օրենքները, որ գործում են եվրոպական համակարգերում, գործիքներ են ընտանիքներ մտնելու համար: Եվ քանի որ դրանք թելադրված են այդ համակարգերից, և մեր իշխանություններն էլ պարտավորություններ են ստանձնել միջազգային կազմակերպությունների առաջ, գուցե և չեն էլ հասկացել, թե ինչ են անում, ուրեմն հիմա պետք է ազնիվ գտնվեն ու ժողովրդի հետ նստեն խոսակցության: Ավելին՝ այս հարցում ժողովրդի ներուժը հենց իրենք պետք է մեծացնեն, որպեսզի դրանով էլ կարողանան պաշտպանվել դրսի պարտադրանքներից:

Թե չէ քննարկմանը, որ տեղի ունեցավ Մատենադարանում, արդարադատության նախարարն իր հետ բերել էր մի խումբ ծափահարողների: Նախարարը գնաց, ծափահարողներն էլ իր հետ գնացին: Ի վերջո սա ի՞նչ ներկայացում էր: Եվ այս փաստն էլ է խոսում այն մասին, որ իրենք վախենում են, քանի որ տակը կա պետական հանցանք:

– Հարցին նայենք բռնությունների ենթարկվող կանանց աչքերով: Ձեր ասածները քննություն կբռնե՞ն նրանց կողմից:

– Ընտանիքի կին, ընտանիքի զավակ, ընտանիքի մայրը հասկացությունները մեր երկրում կագավորվում են բարոյական միջավայրում: Ընդհանրապես բարոյականով է կարգավորվում ընտանիքը: Երբեք օրենքն ընտանիք չի ձևավորում: Օրենքով ձևավորված ընտանիք ընդհանրապես չկա: Հիմա, երբ քաղաքացիական պայմանագրեր են ստորագրվում, դրանք թելադրված են եվրոպական կառույցներից ընդամենը: Դրանք գալիս են սիրո ոչնչացման՝ հակաաստվածային, սատանայական համակարգից:

Իսկ աստվածային օրենքները խարսխված են սիրո վրա. Աստված մեր մեջ է, Աստված ամենուր է: Եվ Աստծո՝ մեր ճանաչողությունը պետք է բերի նրան, որ կարողանանք այդ օրենքները և օրինաչափությունները հասկանալ և, դրանք դնելով մեր գործողությունների ու մեր իսկ կողմից մշակված օրենքների հիմքում, հասնենք նրան, որ հասարակությունը պահպանենք Աստծո հովանու տակ:

Հակառակ դեպքում մեկ բան պետք է լավ իմանանք՝ այս բոլոր հանցագործությունները, որ ԱՄՆ–ն այժմ կատարում է Եվրոպայում, նաև բոլոր հողմերը, պտտահողմերն ու ջրահողմերը անմիջապես դրա հետևանքն են: Այս ամենը կազմում են հստակ տրամաբանական շղթա: Հետևյալ սկզբունքով՝ այն, ինչ անում ես, վերադառնում է քեզ:

  Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում