Փոխառություններ հանձնողը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Իգոր Սարգսյանը, ինչպես և շատուշատ պաշտոնյաներ, նույնպես փոխառություններ է հայտարարագրել, որոնք իր վերանշանակման պահին կազմել են 20 հազար ամերիկյան դոլար: Սարգսյանն իր պաշտոնում վերանշանակվել է այս տարվա օգոստոսի վերջին, իսկ հայտարարագիրը ներկայացրել է մոտ 10–ն օր առաջ՝ սեպտեմբերի 29–ին:
Սարգսյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից տեղեկանում ենք, որ նրա սեփականությունն են համարվում հողամասը ու «MERCEDES–BENZ E 320» մակնիշի ավտոմեքենան:
Մեկ ամիս առաջ կրկին նույն պաշտոնի անցնելու ժամանակ Սարգսյանի բանկային հաշիվների վրա եղել է 5 միլիոն 500 հազար դրամ, 3 հազար 700 եվրո ու 6 հազար 500 ամերիկյան դոլար: Եկամուտների աղբյուր էլ ծառայել է աշխատավարձը, որը հունվար–սեպտեմբեր ամիսների համար կազմել է 2 միլիոն 266 հազար դրամ:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում