Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»Ucom представляет новый региональный пакет uMix 5000: 3 услуги всего за 5000 драмов в месяц В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияВ знак солидарности с гражданскими и духовными деятелями, которым грозит несправедливое преследование Путешествуй без границ: Ucom представляет новые пакеты uTravel Оппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераВТБ (Армения) выступил спонсором армянского издания знаменитого романа А. Дюма «Три мушкетера»Артур Нахшикян избран членом Совета Юнибанка Беспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Ваш смартфон заблокирован»: IDBank предупреждает о кибервымогательстве, превращающем ваш смартфон в «кирпич»ЕС грозит судебный иск за «подрыв демократии» в Армении: АмстердамВ Венесуэле из-под завалов обрушившегося здания спасли девятимесячного ребенка «Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииИран и Катар договорились о разблокировке $6 млрд иранских активовПомимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»Выборы также развеяли миф об антироссийских настроениях: «Паст»Тотальный цифровой контроль над гражданами: власть хочет получить доступ ко всем данным мобильных телефонов: «Паст»Институциональное дезертирство или подарок Пашиняну? Искусственно созданная повестка о сложении мандатов: «Паст»«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинамВ Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и штормаЮнибанк и благотворительный фонд «Ванк» поддержали проведение показательного матча по баскетболу на колясках
Политика

Նոր մեղադրանք Սերժ Սարգսյանին

Azatutyun.am-ը գրում է.

Հայաստանի երրորդ նախագահը մեղքը չի ընդունում:

Ամիսներ առաջ վառելանյութի գործով արդարացված երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է ներկայացվել 20 տարվա վաղեմության գործարքների համար: Գլխավոր դատախազությունն «Ազատության» հարցմանն ի պատասխան այսօր հայտնեց, որ դատախազը հունվարին 23 դրվագներով քրեական հետապնդում է հարուցել առանձնապես խոշոր չափերով յուրացման կամ վատնման, ինչպես նաև պաշտոնական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար:

Երրորդ նախագահը մեղքը չի ընդունում: Նրա կուսակից Էդուարդ Շարմազանովը փոխանցեց. - «Նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ կարվել է հերթական շինծու մեղադրանքը։ Եվս մեկ անգամ վերահաստատում եմ, որ սա ոտքից գլուխ շինծու մեղադրանք է և շինծու քրեական հետապնդում»:

Ըստ Դատախազության, այս քրեական գործն առնչվում է Երևանի Իսակովի պողոտային և Եռաբլուր պանթեոնին հարակից տարածքների հողամասերի ապօրինի օտարմանը: Նախկին նախագահը ստորագրություն է տվել չբացակայելու մասին:

«Բացարձակ իրականության հետ կապ չունեցող մեղադրանք է, ամբողջությամբ քաղաքացիա-իրավական գործարքներ են, որոնք Դատախազության կարծիքով, իրենց տված գնահատականներով՝ բերել քրեականացրել են քաղաքացիա-իրավական գործարքները», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը՝ շարունակելով. - «Պարոն նախագահը եղել է պաշտպանության նախարար, ինչպես հիմա, այնպես էլ առաջ պետության սեփականություն համարվող գույքեր օտարվել են, Դատախազությունը ըստ իր ճաշակի օտարման գործարքները որակել է որպես Քրեական օրենսգրքի այս կամ այն հոդվածով»:

Մակինյանն «Ազատությանը» փոխանցեց՝ այդ հողամասերը բավականին հեռու են Եռաբլուրից, մեծ մասը դիմացի մայթին են։

«Բացարձակ իրականության հետ կապ չունեն փաստական առումով, որովհետև այդ հողատարածքները բավականին մեծ հեռավորության վրա են Եռաբլուր զինվորական պանթեոնից, սա ընդգծում են հուզական ֆոն ստեղծելու, այդ տպավորությունը հանրության մոտ իրականություն ներկայացնելու համար: Սա բացարձակ ապատեղեկատվություն է», - պնդեց փաստաբանը:

Ըստ Մակինյանի՝ խոսքը 2005 թվականի գործարքների մասին է, երբ Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարարն էր և հողամասերը վաճառել է Կառավարության որոշման հիման վրա:

«Բոլորս էլ գիտենք, որ քաղաքացիա-իրավական գործարքները այսօր Դատախազությունը գնահատում է որպես փողերի լվացում», - ասաց նախկին նախագահի փաստաբանը:

Մակինյանը նշեց, որ երրորդ նախագահին մեղադրում են այդ հողամասերը շուկայականից ցածր գնով վաճառելու համար, մինչդեռ պաշտպանական կողմը պնդում է, որ դրանք օտարվել են այդ ժամանակ գործող իրական գներով: Փաստաբանը չասաց, թե ի վերջո ում են օտարվել այդ հողամասերը, նշեց՝ տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձանց: Եվ որ այդտեղ ոչ յուրացում, ոչ վատնում, ոչ էլ փողերի լվացում կա: Ընդգծեց՝ այդ հողամասերից և ոչ մի հատված նախագահին կամ նրա ընտանիքի անդամներին երբևէ չի պատկանել: Ինչ վերաբերում է փողերի լվացման դրվագին, այն առնչվում է պետությունից օտարված հողամասերի հետագա վաճառքներին, որոնց, սակայն, ըստ փաստաբանի, իր պաշտպանյալը որևէ առնչություն չունի:

«Պարոն նախագահին 2005-25 թվականների ընթացքում երբևէ այդ հողամասերից անգամ մեկ քառակուսի մետր չի պատկանել», - հայտարարեց Ամրամ Մակինյանը:

Փաստաբանը չասաց, թե իրավապահները որքան գումարի յուրացման և փողերի լվացման համար են մեղադրում երրորդ նախագահին: Չասաց նաև, թե արդյոք 2005 թվականին տեղի ունեցած գործարքի շուրջ քրեական գործով անցել են վաղեմության ժամկետները:

Սերժ Սարգսյանին առնչվող առաջին քրեական գործը՝ վառելանյութի յուրացումը, այժմ Վերաքննիչ դատարանում է: Սարգսյանի արդարացման որոշմանը չհամաձայնած Դատախազությունը բողոքարկել է այն:

«Էնպես չի, որ էս որոշումով ես կամ շատ երջանկացել եմ, կամ եթե այլ որոշում լիներ, ողբերգություն ապրեի։ Նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ արարքի վաղեմության ժամկետը շատ վաղուց արդեն լրացել էր, և ընդամենը առաջին հերթին ինձ համար սա բարոյական նշանակություն ունի», - 2024-ի մայիսի 31-ին՝ արդարացման դատավճռի հրապարակման օրը հայտարարել էր նախկին նախագահը։

Մինչ իշխանությունները վստահեցնում են, թե իրավապահների գործերին չեն միջամտում, Հանրապետական կուսակցությունն այսօր տարածած հայտարարությունում կրկին պնդեց՝ թե՛ երրորդ նախագահի և թե՛ հանրապետական մյուս գործիչների դեմ քրեական գործերը քաղաքական հետապնդումների օրինակներ են: Իսկ այս գործերով իշխանությունը, ըստ Սերժ Սարգսյանի ղեկավարած կուսակցության, փորձում է շեղել հանրության ուշադրությունը «հակապետական զիջողական գործողություններից»: