Արտյոմ Մարկոսյանը՝ «Սուպեր մամա 2»-ի մասին. «Մենք մոտենում ենք կինոյին»
past.am գրում է
Դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը լավ տպավորություն ստացավ «Սուպեր մամա 2» կինոկատակերգությունից:
Past.am-ի հետ զրույցում նա նշեց. «Մեր օրերում, երբ համատարած գորշություն է, այս ֆիլմը ուրախ է, զվարթ, ամբողջովին իր սահմանների մեջ: Ճիշտ նկարահանված, ապրեն օպերատորն ու ռեժիսորը: Շնորհավորում եմ նաև իմ բոլոր կոլեգաներին՝ Հայկ Մարությանի և Գարիկ Պապոյանի գլխավորությամբ»: Հրանտ Թոխատյանի խոսքով՝ եթե ֆիլմից հետո դու սկսում ես մանրամասնել, ապա ֆիլմը չես նայել, ուրիշ բան ես նայել:
Դերասան, սցենարիստ, ռեժիսոր Արտյոմ Մարկոսյանը նույնպես լավ տպավորություն ստացավ: Նրա խոսքով՝ այս աշխատանքը նման էր Հայկոյի մյուս գործերին: Մեր զրուցակիցն ընդգծեց, որ Հայկ Մարությանը, «Կարգին ստուդիան» և «Էսքիզը» մեծ ուշադրություն են դարձնում որակին:
«Հայկական ժամանցային կինոարտադրանքը նմանվում է կինոյի: Մենք մոտենում ենք կինոյին, սկսում ենք կինոյի օրենքներով աշխատել: Այսինքն՝ վերանում է «սկեչ» կոչվածը: Սա շատ կարևոր է, քանի որ կինոկատագերգության ժանրը սկեչից տարբերվում է: Կար ժամանակ, երբ կոմեդիան մեզանում ասոցացվում էր սկեչերի շարքի հետ: Դերասանների ընտրությունն էլ էր հիանալի: Մի խոսքով՝ մոտեցումն ուրիշ է: Եթե այսպես շարունակվի, ապա մի քանի տարի հետո կմոտենանք միջազգային չափորոշիչներին»,- նշեց Արտյոմ Մարկոսյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ից կարող եք դիտել Արման Մարությանի և Վահագն Խաչատրյանի «Սուպեր մամա 2» ֆիլմը: