Ծեծված բժիշկներից մեկը մանրամասներ է պատմում
«Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի ենթարկված Զինվորական հոսպիտալի բժիշկ, նեյրովիրաբուժական բաժանմունքի օրդինատոր Արտակ Բայադյանը երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում պատմեց, թե ինչ է տեղի ունեցել հունիսի 17-ին եւ թե ինչպես են իրեն եւ իր ընկերներին «Հարսնաքար»-ի ավտոկայանատեղիում դաժան ծեծի ենթարկել: