Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисментыЛидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении»«Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран» Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась конкурсом Mini CTFДень благодарности клиентам - на этот раз в филиале IDBank «Эребуни»Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак КарапетянПодведены итоги очередного этапа Junius: впереди новый этапUcom расширяет возможности международного роуминга «Срочно подтвердите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве с бронированием отелейМгер Ананян вошел в состав Правления Юнибанка Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давление на Армянскую Апостольскую Церковь Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBank
Политика

Արման Վարդանյան. «Երկրի ապագայով մտահոգ մարդիկ պետք է միավորվեն». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Միասնություն» համազգային շարժման մուտքը հայաստանյան քաղաքական դաշտ շռնդալից էր: «Փաստը» որոշեց անցնող տարին ամփոփել «Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի ղեկավար Արման Վարդանյանի հետ:

– Պարոն Վարդանյան, արդեն երկու ամսից ավելի է, ինչ հայաստանյան հասարակական–քաղաքական դաշտում գործունեություն է ծավալում «Միասնություն» համազգային շարժումը: Գործունեության ո՞ր փուլում եք հիմա:

– Այո, ինչպես նշեցիք, արդեն երկու ամիս է, ինչ ստեղծվել է «Միասնություն» համազգային շարժումը, և այս երկու ամիսների ընթացքում այն իր հաստատուն տեղն է գրավել Հայաստանի Հանրապետության հասարակական–քաղաքական դաշտում: Ես սա ամենևին պատահական չեմ համարում, քանի որ առաջին` մեր հռչակած քաղաքական սերնդափոխության գաղափարը այսօր շատերն են կիսում, բոլորը հոգնել են 25 տարի շարունակ նույն դեմքերից, նույն խոսքերից, նույն գործելակերպից: Մարդկանց պետք են փոփոխություններ, ռեալ փոփոխություններ: Միասնությունը սերնդափոխության շարժում է, սերունդ, որն այսօր պատրաստ է լիարժեք պատասխանատվություն ստանձնել երկրի կառավարման գործում:
Մեր աշխատանքները շարունակվում են բարձր տեմպով, այս օրերին ես, որպես շարժման համակարգող խորհրդի ղեկավար, ակտիվ հանդիպումների մեջ եմ, քննարկումներ ենք ունենում քաղաքական դաշտի տարբեր ուժերի, տարբեր անհատների հետ, իսկ առաջիկայում ավելի կհստակեցնենք խորհրդարանական ընտրություններին մեր մասնակցության ձևաչափը:

– Խոսեցիք խորհրդարանական ընտրություններից, ի՞նչ ձևաչափով եք պատրաստվում մասնակցել ընտրություններին:

– Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ենք դաշինքային ձևաչափով: Դաշինք, որը լինելու է գաղափարական, դաշինք, որը միավորելու է մարդկանց, ովքեր կարող են երկրում դրական փոփոխություններ իրականացնել, իրենց ուժն ու եռանդը նվիրել մեր պետության հզորացման ու զարգացման գործին: Մենք վստահ ենք, որ համազգային միասնության դեպքում մեզ համար անլուծելի խնդիրներ չեն կարող լինել: Դրա համար էլ մենք նախաձեռնում ենք հասարակական–քաղաքական լայն կոնսոլիդացիա, մենք կողմնակից ենք լայն համախմբման, մեծ նախընտրական դաշինքի ձևավորման, որին կմիանան հին ու նոր սերնդի բոլոր այն ուժերը, ում համար թանկ է համազգային միասնության գաղափարը: Միասնությունը ուժի և ինտելեկտի շարժում է: Միասնության դեպքում մեր Արցախը, մեր հայրենիքը կլինի ավելի պաշտպանված, Սփյուռքի կառույցները՝ ավելի ամուր, մենք` ավելի անվտանգ ու անխոցելի: Հետևաբար, ինչո՞ւ չլինենք միասնական:

– Բայց այսօր քաղաքական դաշտը խիստ պառակտված է, հատկապես՝ ընդդիմադիր դաշտը, ինչպե՞ս եք պատկերացնում, հնարավո՞ր է բոլորին միավորելը:

– Նախ, սկսեմ նրանից, որ անհնարին ոչինչ չկա, եթե կա առողջ գաղափար, հետևողականություն և մեծ հավատ: Ընդդիմությունը պառակտված է, քանի որ այսօրվա ընդդիմադիր դաշտը իրար մեջ է խնդիրը տեսնում, միմյանց անձնավորված քննադատությունների վրա է իր ողջ էներգիան ու ռեսուրսը ծախսում: Դրա համար էլ իշխանությունը միշտ մնում է մրցակցությունից դուրս: Առաջիկա ընտրությունների նախաշեմին մենք պատրաստվում ենք հանդես գալ նախաձեռնությամբ, պայմանավորվել, որ ընդդիմադիր դաշտում գործող ուժերը միմյանց հանդեպ ցեխ չշպրտեն, անձնական վիրավորանքներ չհասցնեն: Մեր երկրում քաղաքական պայքարը պետք է տեղափոխվի քաղաքակիրթ, ծրագրային ու գաղափարական դաշտ: Այդ գործում պատասխանատվության ամենամեծ բաժինը, բնականաբար, ընկնում է իշխանության ուսերին: Իշխանությունը նույպես պետք է գիտակցի, որ երկրում բարոյահոգեբանական մթնոլորտի, ընտրությունների որակի համար նախևառաջ ինքն է պատասխանատու: Այս ընտրությունները պարտավոր են հաղթահարել իշխանության և հասարակության միջև ձևավորված անվստահության մեծ անդունդը, իշխանության լեգիտիմության խնդիրը: Այլապես, հերթական, ամեն գնով հաղթելու մոլուցքով առաջնորդվելով, ատելություն ու թշնամանք սերմանելով` մենք ոչնչի չենք կարող հասնել: Ընդհակառակը, կկորցնենք ամեն ինչ:

– «Միասնությունը» իր գործունեությամբ նոր շունչ հաղորդեց քաղաքական գործընթացներին. մասնագիտական քննարկումներ, կլոր–սեղաններ, հանդես եկաք մի քանի հեղափոխական գաղափարներով` բանակի հետ կապված, որը լայն և դրական արձագանք ստացավ հանրության շրջանում: Ի՞նչ սպասել ապագայում:

– Այո, մեր հրապարակային գործունեության հենց սկզբից մենք հայտարարեցինք, որ ստեղծելու ենք հանրային հարթակներ, կազմակերպելու ենք մասնագիտական քննարկումներ, որովհետև նոր գաղափարները կարող են ծնվել միայն առողջ քննարկումների ու բանավեճային մշակույթի պայմաններում: Այդ կլոր–սեղանները մեծ արձագանք գտան հանրության շրջանում, փորձագիտական դաշտում, քանի որ մեր հետապնդած նպատակներից մեկը Հայաստանում առողջ քաղաքական դիսկուրս ձևավորելն է, բոլոր կարող ուժերի երկրի կառավարմանը մասնակից դարձնելն է, անկախ մարդու կուսակցական պատկանելությունից:
Օրինակ` դուք բանակի հետ կապված մեր առաջարկները համարում եք հեղափոխական, ես այն համարում եմ շատ բնական ու իրատեսական: Առաջին` մեզ համար յուրաքանչյուր հայ մարդու, հատկապես հայրենիքի պաշտպան զինվորի կյանքը թանկ է և բարձրագույն արժեք է: Մենք պետք է մտածենք, ոչ թե ինչպես օգնենք զոհված զինծառայողների ընտանիքներին, այլ պետք է այնպես անենք, որ զոհեր չունենանք: Իսկ այդ զոհերի մեծ մասը առաջին գծում կանգնած անփորձ երիտասարդներն են: Մենք ասում ենք, որ 18 տարեկան երիտասարդը առաջին գծում չպետք է ծառայի: Մենք պետք է անհապաղ անցում կատարենք պրոֆեսիոնալ բանակի: Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ այսօրվա պայմաններում էլ բանակին հատկացված գումարներով, ճիշտ տնօրինելու և բանակում առկա կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու հաշվին մենք կարող ենք ունենալ պրոֆեսիոնալ բանակ: Ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին նաև արագ արձագանքման ջոկատների ստեղծման անհրաժեշտությունը, բանակի ռեզերվի մոբիլիզացիայի, կամավորների և կանոնավոր զորամիավորումների գործունեության համակարգման բացերը, որոնք շուտափույթ լուծման կարիք ունեն:

– Մամուլում շատ են խոսում նաև Ծառուկյանի հետ ձեր մտերիմ հարաբերությունների մասին, համագործակցության ի՞նչ եզրեր եք տեսնում:

– Ինչ վերաբերում է Ծառուկյանի հետ հարաբերություններին, այսօր էլ մենք շփվում ենք, պահպանում ենք ջերմ, մարդկային, ընկերական փոխհարաբերությունները: Մենք ընկերներ ենք, հանդիպելիս խոսում ենք տարբեր թեմաներից: Մեզ երկուսիս էլ մտահոգում է երկրում ստեղծված իրավիճակը, անհանդուրժողականության մթնոլորտը, ամեն ինչի մեջ վատը տեսնելու մարդկանց մառազմի հասնող ծայրահեղականությունը, սրա նրա վրա ցեխ շպրտելու անպատասխանատու վարքագիծը: Սրանք պետք է փոխել մեր երկրում, նոր քաղաքական մշակույթ ձևավորել, որտեղ տիրեն միասնականությունը, համերաշխությունը և հանուն Հայաստանի զարգացման աշխատելու և արարելու անսպառ եռանդը:

– Եվ վերջին հարցը, շուտով Ամանոր է, ի՞նչ ցանկություններ, ի՞նչ բարեմաղթանքներ ունեք հայ ժողովրդին:

– Ընդհանրապես, ընդունված է Ամանորին միայն խոսել բարի ցանկություններից ու բարեմաղթանքներից: Չխախտելով այդ ավանդույթը, ես ցանկանում եմ հայ ժողովրդին միասնություն, մեր զինվորներին` բարի ծառայություն, մեր մայրերին ու երեխաներին` խաղաղություն ու անհոգ մանկություն: Մեր ժողովուրդն արժանի է ավելիին. արժանի է բարեկեցիկ կյանքի, արժանի է, որ ունենա ազգասեր, ազգընտիր ղեկավարներ, օրվա 24 ժամը ազգին ու պետությանը ծառայող պաշտոնյաներ: Ես վստահ եմ, որ մեր սերունդը հենց այդպիսի Հայաստան է կերտելու: Շնորհավոր մեր ժողովրդի գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: