Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%
Политика

Ում հետ, ինչ միջավայրում ու ինչ սեղանի շուրջ են Ամանորը նշում պատգամավորները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հաշված ժամեր են մնացել Ամանորին: Մարդիկ փորձում են հասցնել ամեն ինչ՝ հաճելի անակնկալներ պարգևելու համար: Թե որտեղ, ինչ միջավայրում են աքլորի տարին դիմավորելու օրենսդիր մարմնի ներկայացուցիչները ու ինչ անակնկալներ են մատուցելու սիրելի ու հարազար մարդկանց «Փաստը» ներկայացնում է ստորև:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նույն խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն Ամանորն անց է կացնելու տանը՝ ընտանեկան միջավայրում. «Ինչպես ես եմ միշտ անցկացրել իմ Ամանորը՝ ավանդական ձևով՝ ծնողներիս ու եղբայրներիս հետ, այնպես էլ այս տարի՝ իմ ընտանիքի անդամների հետ կդիմավորեմ եկող տարին: Իմ երեխաները կհավաքվեն մեր տանը ու միասին կնշենք նոր տարին»,– ասաց նա: Հարազատ միջավայրում Նոր տարին դիմավորելն, ինչ խոսք, անչափ հաճելի է , սակայն հետաքրքիր է, թե ինչ նվերներ է պատրաստում պատգամավորը տան անդամների համար. «Ես չեմ սիրում նվերներ ո՛չ տալ ու ո՛չ էլ ստանալ: Ես չեմ ընդունում այն, որ բացի ծննդյան օրերից, ընտանիքի ներսում մարդիկ պետք է իրար նվերներ տան: Ասեմ, որ շատերն են ինձ քննադատում դրա համար»,– ասաց Ա. Մանուկյանը՝ հավելելով, որ երբ թոռնիկ ունենա, ամեն ինչ կփոխվի:
Ինչպես պարզ դարձավ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն էլ է Ամանորը նշելու տանը. «Ես նոր տարին անց եմ կացնում իմ ընտանիքի հետ Հայաստանում, որովհետև դա ամենահաճելի տոներից մեկն է, երբ կարողանում ես մի քանի օր քո ընտանիքի հետ հարազատ միջավայրում լինել»,–ասաց նա ընդգծելով, որ իր համար Ամանորի ամենահաճելի պահերից է տոնածառ զարդարելը. «Ես միշտ սիրել եմ տոնածառ դնել ու զարդարել: Ես նաեւ զարդարում եմ տան պատշգամբը, որ ոչ միայն ինձ համար հաճելի լինի, այլ նաեւ՝ անցորդների»: Ինչ վերաբերում է նվերներին, ապա պատգամավորը սիրում է նվերներ մատուցել. «Նվերի արժեքն ինձ համար կարևոր չէ, կարևորը նվերների տեսակն է, կարևոր է, որ դա լինի հաճելի անակնկալ»,– ասաց նա՝ անկեղծանալով, որ նվերների ընտրությունը կատարում է կինը:
Ինչ վերաբերում է կանանց, ու նրանց կողմից պատրաստվող համեղ ուտեստներին, ապա ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը նշում է. «Պատրաստում եմ ավանդական ուտեստներ, շատ չեմ ծանրաբեռնում սեղանը, հակառակը՝ տոնը տոն ենք սարքում անկախ սեղանի պարունակությունից, քանի որ կարևորը տոնական տրամադրությունն է»,– ասաց պատգամավորը ընդգծելով, որ իրենց տանը սեղանի պարտադիր ուտեստ է լինում պատգամավորի մայրիկի բաղադրատոմսով պատրաստվող հնդկահավը. «Շատ կարևորում եմ նաեւ աղանդի սեղանը՝ չրեղենը, մրգերը»,– ասաց նա:
ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր Շուշան Պետրոսյանն էլ մեզ հետ զրույցի ժամանակ անկեղծանալով ասաց, որ իր տուն գնացող մարդիկ՝ ընկերներն ու հարազատները, շատ լավ գիտեն, թե ինչ համեղ է պատրաստում ինքը. «Թեպետ կան ուտեստներ, որոնք մեր տան սեղանին մշտապես լինում են, ու որոնք շատ են սիրում իմ տան անդամները, դրանք են՝ մեքսիկական աղցանը՝ հավով ու անանասով, լոբիով աղցանը, որն, ի դեպ, ես եմ հորինել: Չնայած այս ամենին, ես փորձում եմ ամեն տարի մի նոր բան մտածել ու պատրաստել: Հետաքրքիր ու համեղ ուտեստներ պատրաստելու համար օգտվում եմ տարբեր խոհանոցներից»: Ինչպես նշեց պատգամավորը, քանի որ ինքն իր մեջ ունի արևմտահայ մշակույթի մասնիկ, նա հրաշալի կերպով պատրաստում է ուտեստներ նաեւ արևմտահայ խոհանոցից՝ մութաբա, թաբուլե, հումուս, բյորեքներ եւ այլ համեղ ուտեստներ:
Անցում կատարենք կրկին տղամարդ պատգամավորներին. Խաչատուր Քոքոբելյանը միայն ուսանողական տարիներին է բացակայել Ամանորին հայրենի գյուղից՝ Աչաջրից. «Մենք այդ տոնն անց ենք կացնում հայրենի օջախում: Տանն անցկացվող Նոր տարին լի է ջերմ հիշողություններով, հաճելի ակնթարթներով: Թե ես, թե եղբայրս ու քույրս մեր տանը մեզ մի պահ մանուկ ենք զգում: Դա այն տիրույթն է, որտեղ միայն անկեղծությունն է տիրում: Մեր տանը մենք անհոգ ենք դառնում»,– ասաց պատգամավորը, անցում կատարելով նվերների գնմանն ու մատուցմանը: Ինչպես պարզ դարձավ, Խաչատուր Քոքոբելյանը միշտ անձամբ է ընտրում նվերներ հարազատների համար. «Դժվար չէ հասկանալ, թե քո միջավայրում ով ինչի կարիք կամ ցանկություն ունի: Ես էլ փորձում եմ բավարարել այդ ցանկությունները»:
Պարզվում է Թևան Պողոսյանը եւս Նոր տարին անց է կացնում տանը, սակայն Սուրբ Ծնունդից հետո նրանց մեծ ու բազմամանուկ ընտանիքը կմեկնի Արցախ. «Նոր տարին ամենամեծ ընտանեկան տոնն է ու բնականաբար դու պետք է քո տանը լինես քո օջախում՝ փորձելով մաղթել բարի տրամադրություն, շնորհակալություն հայտնելով այն լավ ու վատ բաների համար, ինչ ունեցել ես մեկ տարվա ընթացքում եւ հույսեր ունենալ, որ հաջորդ տարին կլինի ավելի եռանդուն ու ավելի ակտիվ: Սուրբ Ծնունդից հետո մենք հավանաբար կմեկնենք Արցախ մեր հարազատներին ու բարեկամներին եւս շնորհավորելու»:
Նկատենք, որ պատգամավորի տանը Ամանորի գիշերն ամեն ինչ գեղեցիկ է, ինչպես հեքիաթում: «Ամանորի գիշերը երեխաները Ձմեռ պապիկից ստանում են այն նվերները, որոնց մասին գրել էին նամակում»,– ասաց պատգամավորը ընդգծելով. «Ձմեռ պապիկը կա, կլինի, պետք է հավատալ նրան»:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: