Շահեն Ավագյանի՝ 60 հազար եվրոն գերազանցող դրամական միջոցները. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Շահեն Ավագյանը, ով հուլիսի 1–ին է վերանշանակվել այս պաշտոնում, շաբաթներ առաջ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Ավագյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նրան է պատկանում երեք անշարժ գույք՝ երկու բնակարան ու մեկ ամառանոց: Շարժական որևէ գույք չի հայտարարագրել:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է 50 հազար եվրո ու 7 միլիոն դրամ դրամական միջոցներ: Հունվարի 1–ից մինչև հուլիսի 1–ն ընկած ժամանակահատվածում էլ ունեցել է 4 միլիոն 92 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է աշխատավարձից:
Նշենք, որ նախորդ տարի Ավագյանը պետական կառավարման համակարգում երկարամյա բարեխիղճ գործունեության համար պարգևատրվել է 2–րդ աստիճանի մեդալով՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում