Շարունակվում է «Էրեբունի-Երևան 2799» միջոցառումներով իրականացվող սոցիալական ծրագիրը
Արդեն չորրորդ օրն անընդմեջ Երևանում շարունակվում է «Էրեբունի-Երևան 2799» միջոցառումներով իրականացվող սոցիալական ծրագիրը:
«Երևան՝ սիրո քաղաք» խորագրի ներքո անցկացվող ծրագրի ընթացքում Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների պատասխանատուներն այցելում են մայրաքաղաքի 12 վարչական շրջաններում բնակվող ընտանիքներ՝ փոխանցելով մայրաքաղաքի սերն ու ջերմությունն ու տարատեսակ նվերներ՝ կենցաղային տեխնիկա: Չորրորդ օրվա ընթացքում ևս 318 ընտանիք ստացել է սիրո քաղաք Երևանի նվերները: