Մանգասարյանի՝ հինգ անուն անշարժ գույքը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը թվով հինգ անշարժ գույք ունի, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:
Այսպես, Մանգասարյանի սեփականությունն են համարվում երկու հողամասն ու երկու բնակարանը, ինչպես նաև արտադրական նշանակության շինությունը: Նա պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է նաև 50 հազար դրամի չափով բաժնեմաս:
Մանգասարյանի դրամական միջոցները կազմել են 32 հազար ամերիկյան դոլար, իսկ եկամուտները՝ 2 միլիոն 768 հազար դրամ և ստացվել աշխատավարձից:
Նշենք, որ մինչ Զբաղվածության պետական գործակալության պետի պաշտոնում նշանակվելը, նա կրկին աշխատել է նույն կառույցում, բայց ավելի ցածր պաշտոն է զբաղեցրել:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում