«Տոյոտաների» սիրահար Կամո Ադամյանը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կամո Ադամյանը, ով ամիսներ առաջ է այս պաշտոնում նշանակվել, վերջերս Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Ադամյանը հայտարարագրել է թվով հինգ անշարժ գույք՝ բնակարան, առանձնատուն ու երեք հողմաս: Որպես շարժական գույք է հայտարարագրել երեք ավտոմեքենա, որից երկուսը նույն մակնիշի են: Այսպես, Ադամյանին են պատկանում «TOYOTA LAND CRUISER PRADO 2.7 I», «TOYOTA LAND CRUISER PRADO 2.7» և «VOLKSWAGEN JETTA 2.0» մակնիշի ավտոմեքենաներ:
Հայտարարագրից նաև տեղեկանում ենք, որ նորանշանակ պաշտոնյան արժեթղթեր ունի և իր բաժնեմասը գնահատվում է 50 հազար դրամի չափով:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում