Տեղեկատվական անվտանգության մասնագետը նախազգուշացնում է հեռախոսային խաբեության մասին

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել՝ նախազգուշացնելով հեռախոսային խաբեության մասին:
«Զանգում են ձեզ բջջային օպերատորի (էս պահին ռուսերեն ա, բայց հաստատ հայ օպերատոր էլ կգտնեն հետո), առաջարկում են հղումով անցնել, իբր գրանցվել 5G:
Զանգում են հայկական համարից (համարի տերը տեղյակ էլ չի, կեղծվում է զանգը)։
Կարճ ասած՝ նման դեպքերում հիշում եք՝ եթե ձեզ ինչ-որ բան են առաջարկում լրացնել կամ կոդ տրամադրել, ավելի պակաս տվյալ են ուզում, անում եք հետևյալը՝ անջատում եք զանգը, հետ եք զանգում, ճշտվում»,- գրել է նա: