Դավիթ Հարությունյանի՝ 8 միլիոնը գերազանցող մետաղադրամների ու գեղանկարների հավաքածուները. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը թանկարժեք մետաղադրամների ու գեղանկարների հավաքածու ունի, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:
Արդարադատության նախարարը հայտարարագրել է վեց բնակարան ու մեկական այգետնակ, հողամաս ու անհատական բնակելի տուն: Հարությունյանը շարժական գույք չի հայտարարագրել:
Նրա սեփականության մասն են համարվում նաև մետաղադրամների ու գեղանկարների՝ առանձին–առանձին 8 միլիոն դրամը գերազանցող հավաքածուները:
Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 8 միլիոն 500 հազար դրամ ու 20 հազար ամերիկյան դոլար: Եկամուտներն էլ կազմել են 4 միլիոն 806 հազար դրամ և ստացվել նախկին աշխատավայրում ստացած աշխատավարձից:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում