Սոցապ նախարարության աշխատակազմի ղեկավարի՝ 30 միլիոն դրամից ավել փոխառությունները. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Արտակ Գրիգորյանը վերջերս Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Արտակ Գրիգորյանը հայտարարագրել է չորս անուն անշարժ գույք՝ բնակարան, ավտոտնակ ու երկու հողամաս: Հանձնած փոխառությունները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 32 միլիոն 844 հազար 868 դրամ:
Դրամական միջոցներն էլ ունեցել են հետևյալ պատկերը՝ 18 միլիոն 500 հազար դրամ, 32 հազար ամերիկյան դոլար, 7 հազար 800 եվրո, 142 հազար ռուսական ռուբլի ու 1500 վրացական լարի:
Հունվարի 1–ից մինչև պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում էլ՝ 6 ամիսների ընթացքում, եկամուտները կազմել են 3 միլիոն 253 հազար դրամ և zստացվել երկու տարբեր աշխատավարձերից:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում