Ավելին, քան ֆոտո. Նարեկը իր հերոս եղբոր՝ Ազատ Ասոյանի շիրիմի մոտ
2014թ․ ամռանը հակառակորդի դիվերսիան հետ մղելու ժամանակ զոհված հերոս Ազատ Ասոյանի մայրը մեկ տարի անց լույս աշխարհ բերեց Նարեկին, փոքրիկ, ում անունը մոր երազների մեջ հենց Ազատն էր հուշել: Այս փաստն իսկական համազգային ոգեշնչում էր համայն հայության համար: