Իրանը պատերազմից չի վախենում, բայց նաև պատերազմ չի ցանկանում. Իրանի նախագահ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանը սկզբունքորեն դեմ չէ Թրամփի վարչակազմի հետ բանակցություններին, բայց խնդիրը ոչ թե բանակցություններն են, այլ դրանց հետևանքով ստանձնած պարտավորությունների կատարումը, NBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները դրանք չի կատարել ու հետամուտ է եղել Իրանի վարչակարգի տապալմանը։
«Իրանը պատերազմից չի վախենում, բայց նաև պատերազմ չի ցանկանում»,- ընդգծել է Իրանի առաջնորդը։
Նրա խոսքով՝ եթե միջուկային օբյեկտների դեմ գործողություն լինի, Իրանը կպաշտպանվի։
Հետևեք մեզ՝ այստեղ