Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
Общество

Ռուսաստանը գազային պատերազմ է սկսել Մոլդովայի դեմ

Տեսարան Քիշնևից

Մերձդնեստրում ջեռուցումն անջատված է, հարյուրավոր ձեռնարկություններ կանգ են առել, հազարավոր մարդիկ՝ մնացել առանց աշխատանքի։ BBC-ի ռուսական ծառայության անդրադարձը Մոլդովայում ստեղծված իրավիճակին՝ թարգմանաբար։

Մոլդովայի ռուսամետ անկլավ Մերձդնեստրում հունվարի 1-ից անջատվել են ջեռուցումն ու տաք ջուրը՝ կապված Ուկրաինայի տարածքով դեպի Արևելյան Եվրոպայի երկրներ ռուսական գազի տարանցման դադարեցման և կուտակված պարտքի պատճառով Ռուսաստանի կողմից Մոլդովային մատակարարումները շարունակելուց հրաժարվելու հետ:

Մերձդնեստրյան «Տիրասպոլտրանսգազ» ընկերության տվյալներով՝ նոր տարվա առաջին օրը գազից զրկվել է շուրջ 75,000 տնային տնտեսություն: Եվս 116,000 բաժանորդ գազ կստանա կրճատված ծավալներով: Հիմնականում խոսքը բարձրահարկ շենքերի բնակիչների մասին է:

Մերձդնեստրի ընդհանուր բնակչությունը շուրջ 450,000 է:

Առանց գազի և ջեռուցման է մնացել նաև այսպես կոչված «անվտանգության գոտում» գտնվող 11 բնակավայր՝ Մերձդնեստրին սահմանակից, սակայն Մոլդովայի պաշտոնական վերահսկողության տակ գտնվող տարածքում:

BBC-ի ռուսական ծառայության զրուցակից Մարինան Տիրասպոլից (Մերձդնեստրի մայրաքաղաք) ասել է, որ հունվարի 2-ին քաղաքում որոշ խանութներ արդեն բացվել են, և մարդիկ վերմակներ ու պլեդներ են գնում:

Նրա խոսքով՝ մեծ պահանջարկ ունեն նաև պատրաստման կարիք չունեցող մթերքները՝ թխվածքաբլիթներ, պրյանիկներ, հացաբուլկեղեն, պանիր և այլն: Մեկ գիշերվա ընթացքում հացի գները էապես բարձրացել են, իսկ հինգշաբթի առավոտյան հացի ընտրությունը շատ սահմանափակ է եղել:

Մարինայի խոսքերը հաստատում են տեղական լրատվամիջոցների հաղորդագրությունները՝ ամենապահանջված բատոնը մեկ օրում թանկացել է 45 կոպեկով և այժմ արժե 5,45 կոպեկ (Մերձդնեստրն օգտագործում է սեփական արժույթ՝ Մոլդովայի պաշտոնական արժույթից տարբեր):

Մերձդնեստրում կանգ են առել հարյուրավոր ձեռնարկություններ, և հազարավոր մարդիկ մնացել են առանց աշխատանքի: Նրանց աշխատանքային պայմանագրերը մնում են ուժի մեջ, սակայն դեռ պարզ չէ, թե ինչպես կփոխհատուցվի աշխատողներին հարկադիր պարապուրդը:

«Ճգնաժամն այնքան ծանր է, որ կարիք չկա թվարկել, թե որ ձեռնարկություններն են կանգնել: Կանգ են առել արդյունաբերական բոլոր ձեռնարկությունները, բացառությամբ միայն նրանց, որոնք զբաղվում են սննդամթերքի արտադրությամբ, այսինքն՝ անմիջականորեն ապահովում են Մերձդնեստրի պարենային անվտանգությունը: Մյուս ձեռնարկությունների, արդյունաբերական հատվածի համար էներգետիկ ռեսուրս չկա»,- հինգշաբթի հայտարարել է չճանաչված Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության (ՄՄՀ) տնտեսական զարգացման նախարար Սերգեյ Օբոլոնիկը:

Մերձդնեստրյան իշխանությունների տվյալներով՝ երկրամասում 150 մանկապարտեզ և 130 դպրոց են մնացել առանց ջեռուցման, ինչը հարցականի տակ է դնում ամանորյա արձակուրդներից հետո երեխաների վերադարձն այս հաստատություններ:

Միևնույն ժամանակ, այս փուլում Օբոլոնիկը իրավիճակը բնութագրել է որպես կառավարելի և կանխատեսելի, թեև նշել է, որ ձեռնարկությունների աշխատանքի չափազանց երկար պարապուրդը կանդրադառնա նրանց վերագործարկման հնարավորության վրա:

Ի՞նչ անել

Ռոյթերսի փոխանցմամբ, Մերձդնեստրի առաջնորդ Վադիմ Կրասնոսելսկին հայտարարել է, որ թեև իրավիճակը պարզ չէ, սակայն ընդհանուր առմամբ իշխանությունները պատրաստ էին դրան։ «Իրավիճակը կբարելավվի: Մտածեք ձեր, ձեր ընտանիքների և հարազատների մասին»,- ասել է նա։

Սակայն դեռ պարզ չէ, թե ինչպես են մերձդնեստրյան իշխանությունները պատրաստվել ճգնաժամին և ինչ են մտադիր անել հետագայում:

Հինգշաբթի առավոտյան «Մոլդովագազ» ընկերությունը «Տիրասպոլտրանսգազին» պաշտոնական նամակ է ուղարկել, որում օգնություն է առաջարկել «ստեղծված ճգնաժամային իրավիճակում Դնեստրի ձախ ափի բնակիչներին էներգառեսուրսներով ապահովելու համար շուկայական պայմաններով ցանկացած եվրոպական գազային հարթակում բնական գազի գնումների կազմակերպման հարցում»: Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է «Մոլդովագազի» ղեկավար Վադիմ Չեբանը:

Նամակում նշվում է, որ բնական գազը կարող է մատակարարվել Մոլդովայի Հանրապետության սահման հնարավոր բոլոր այլընտրանքային տրանսպորտային երթուղիներով:

Այս առաջարկին մերձդնեստրյան իշխանությունների արձագանքի մասին դեռ ոչինչ հայտնի չէ:

Նախօրեին Մերձդնեստրի ճգնաժամային հանձնաժողովի նիստում հայտարարվել էր, որ տարածաշրջանում գազի պաշարները ներկայում կազմում են 13 մլն խմ, և դա միջին հաշվով կբավականացնի երկու շաբաթ:

Մերձդնեստրյան տարածաշրջանում էլեկտրաէներգիայի անջատումներ դեռ չկան: Ձախափնյակում տեղակայված Մոլդովական ՋԷԿ-ը շտապ անցել է քարածխի:

Փորձագետների գնահատմամբ՝ Դուբոսարի ՀԷԿ-ի հետ այն կկարողանա էլեկտրաէներգիա ապահովել 50 օրվա ընթացքում:

Դուբոսարի ՀԷԿ-ը

Ճգնաժամի պատճառը

«Նաֆթոգազ Ուկրաինա»-ի և ռուսական «Գազպրոմի» միջև 2019-ի դեկտեմբերին կնքված գազի մատակարարման տարանցման համաձայնագրի ժամկետը լրացել է 2024-ի դեկտեմբերի 31-ին, և Կիևը նախապես հայտարարել էր, որ չի երկարաձգելու այն:

Այս ֆոնին դեկտեմբերի կեսերին Մոլդովայի իշխանությունները երկրի էներգետիկ ոլորտում արտակարգ դրություն են մտցրել:

Կիևի որոշումը որոշակի խնդիրներ էր ստեղծում այնպիսի երկրների գազամատակարարման հարցում, ինչպիսիք են Մոլդովան, Սլովակիան, Հունգարիան և այլն, սակայն մնում էին մատակարարման այլընտրանքային տարբերակներ:

Մոլդովայի պարագայում Ռուսաստանն ինքն է որոշել լիովին դադարեցնել մատակարարումը:

Հոկտեմբերի 28-ին ռուսական «Գազպրոմը» «Մոլդովագազ» ընկերությանն ուղարկել է ծանուցում և հայտնել է, որ մոլդովական կողմի կողմից վճարային պարտավորությունների պարբերական չկատարման և «կուտակված պարտքի» կապակցությամբ Մոլդովայի Հանրապետություն բնական գազի մատակարարումները լիովին դադարեցվում են:

Ռուսական կողմի հաշվարկներով՝ Մոլդովայի գազի պարտքը կազմում է 709 մլն դոլար: Մոլդովան ընդունում է պարտքը միայն 8,6 մլն դոլարի չափով:

Նույն օրը «Մոլդովագազի» ղեկավար Վադիմ Չեբանը զգուշացրել է, որ այս քայլը նախևառաջ կազդի Մերձդնեստրի վրա, քանի որ աջափնյա Մոլդովայի (Քիշնևի կողմից կառավարվող տարածքի) համար իր ընկերությունը եվրոպական շուկաներում բավարար գազ է գնել, որը կբավականացնի մինչև 2025-ի ապրիլ:

Ռուսաստանը տարեկան մատակարարում էր շուրջ 2 մլրդ խմ գազ Մերձդնեստր:

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Մոլդովան շարունակում էր կախված մնալ ռուսական գազից, և քանի դեռ երկրում իշխանության էին Մոսկվային հավատարիմ ուժերը, նրանք ապավինում էր արտոնյալ գներով գազի անխափան մատակարարումները:

Մայա Սանդուի արևմտամետ կառավարության գալով Ռուսաստանը գազը սկսեց օգտագործել որպես քաղաքական զենք: