Ամալյա Ենգոյանը ավելի քան 24 միլիոն փոխառություններ ունի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Կառավարության աշխատակազմի Ազգային ժողովի հետ կապերի վարչության պետ Ամալյա Ենգոյանը, ով ամռանն է նշանակվել այս պաշտոնում, շաբաթներ առաջ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրել է իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Ամալյա Ենգոյանը հայտարարագրել է ընդամենը մեկ հողամաս և 7 միլիոն 500 հազար դրամ ու 3 հազար 485 ամերիկյան դոլար դրամական միջոցներ: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նա ունեցել է նաև փոխառություններ, որոնք կազմել են 24 միլիոն 399 հազար դրամ:
Հունվարի 1–ից մինչև պաշտոնը ստանձնելու՝ հուլիսի 1–ն ընկած ժամանակահատվածում էլ ունեցել է 6 միլիոն 122 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է 3 միլիոն 781 հազար և 117 հազար դրամ աշխատավարձերից, 187 հազար 353 դրամ տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոս, 1 միլիոն 193 դրամ քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտ ու որպես այլ եկամուտ նշված 843 հազար դրամ:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում