Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026”
Политика

«Հայաստան-Արևմուտք հարաբերությունների մասով ամեն ինչ զուտ խոսքի մակարդակի վրա է». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

2024 թվականը մոտենում է ավարտին, և թերևս ժամանակն է որոշակիորեն ամփոփելու, թե ներքաղաքական և արտաքին քաղաքականության դաշտում ինչ զարգացումներ գրանցվեցին: Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանն անցնող տարվա ներքաղաքական ամենակարևոր իրադարձությունն է համարում շարժումը, որ գլխավորում էր Բագրատ Սրբազանը: «Այն հիմա մարել է, բայց, իմ կարծիքով, կարևոր էր այնքանով, որ ցույց տվեց հասարակության գոնե զգալի մասի ընդվզումն այն քաղաքականության դեմ, որը վարվում է իշխող թիմի կողմից արտաքին ճակատում, խոսքն Ադրբեջանի պահանջները բավարարելու քաղաքականության մասին է։ Այս շարժումը ցույց տվեց, որ մարդկանց մեջ կա այդ բողոքը, մարդիկ նորից պատրաստ են դուրս գալ փողոց և իրենց պահանջները ներկայացնել», - «Փաստի» հետ զրույցում ասում է Մարգարյանը:
 
Թե ինչ ակնկալել ներքին քաղաքական զարգացումների տեսանկյունից, վերլուծաբանն ընդգծում է՝ շատ դժվար է առանձնացնել արտաքին քաղաքականությունը ներքինից: «Ներքին մեծ ընդվզումները լինում են, երբ արտաքին մարտահրավերներ են ի հայտ գալիս: Ուստի ներքին քաղաքականությունից ակնկալիքները կապված են արտաքին մարտահրավերների հետ», - հավելում է նա:
 
Ի՞նչ պատկեր ունեցանք 2024 թ.-ին արտաքին քաղաքականության դաշտում: «Շարունակվում է նույն գործընթացը, որը, կարելի է ասել, կար 2018 թ.-ից: Իշխանափոխությունից հետո առաջին ահազանգերը եղան, որ Ադրբեջանն իր դիրքերն առաջ է բերել Նախիջևանի հատվածում: Հետո աստիճանաբար սկսեցին ճնշում բանեցնել, որ պետք է Ադրբեջանին զիջման գնալ: Նկատի ունեմ թեկուզ Բոլթոնի հանրահայտ այցը Հայաստան և այլն: Այդ ամբողջ գործընթացը, որ Հայաստանը պետք է քայլ առ քայլ ինչոր զիջումների գնար, շարունակվել է նաև 2024 թ.-ին սահմանազատման գործընթացով, երբ Հայաստանը բավարարեց Ադրբեջանի պահանջը, հանձնեց որոշ տարածքներ Հայաստանի հյուսիսում՝ անունը դնելով սահմանազատում:
 
Ի՞նչ կլինի 2025 թ. -ին: Այդ նույն գործընթացներն ուժի մեջ են: Հայաստանի իշխանությունները վերջերս ասացին, որ նոր հանդիպում պետք է լինի, նոր հատված առանձնացվի սահմանազատման համար, ոչ մի փոփոխություն իրենց մոտեցման մեջ չկա, այսինքն՝ գնալու են սահմանազատման այնտեղ, որտեղ կասի Ադրբեջանը։ Այդ գործընթացներով պայմանավորված՝ նաև ներքին զարգացումներ կլինեն, այսինքն՝ որքան ավելի սուր մեր առջև կանգնեն այդ մարտահրավերները, այդքան ուժեղ ներքին արձագանք կլինի: Բացի սահմանազատումից, կան այլ պահանջներ՝ Թուրքիան և Ադրբեջանը պարբերաբար խոսում են «Զանգեզուրի միջանցքի» մասին, շարունակվում են զրույցները Սահմանադրության մասին: Հայաստանի իշխանություններն ընդհուպ մոտեցել են «Խաղաղության պայմանագրի» ստորագրմանը, բայց Ադրբեջանի նախապայմանները մնում են, ու ոչ մի նշան չկա, որ իրենք պատրաստ են այդ պայմանից հրաժարվել՝ հանուն Հայաստանի հետ ինչոր թուղթ ստորագրելու: Պահանջների ամբողջ շղթան մնում է, պարբերաբար ուրիշ խնդիրներ են ավելանում՝ Հայաստանի ապառազմականացում, «փախստականների վերադարձ» և այլն:
 
Երևի 2025 թ.-ից առաջ կարող է մի քիչ խաղաղ շրջան լինել: Դա կապված է նրա հետ, որ այլ տարածաշրջաններում լարված է, նկատի ունեմ Սիրիայի, Ուկրաինայի դեպքերը: Հիմա միգուցե այդքան նպատակահարմար չէ, նկատի ունեմ ոչ թե մեզ կամ Ադրբեջանին, այլ ուրիշ խաղացողներին, ևս մեկ լարվածության օջախ ստեղծելը: Բայց վաղ թե ուշ այս հարցերը կրկին առաջ են գալու: Նորից լինելու են Ադրբեջանի պահանջները: Ի՞նչ կմոգոնեն Հայաստանի իշխանությունները՝ բացատրելու համար, թե ինչու պետք է հաջորդ քայլն անեն բավարարելու այդ պահանջներից որևիցե մեկը, դժվար է ասել: Պատմությունը մեջտեղ կբերեն, սոցիալական հոգեբանությունը, մեր ապապետական մտածողությունը և այլն: Կանխատեսում եմ, որ շատ դժվար կանխատեսելի իրավիճակ է, ցանկացած պահի կարող է իրավիճակ փոխվել՝ ընդհուպ, օրինակ՝ մինչև արտահերթ ընտրություններ»,-ասում է մեր զրուցակիցը:
 
Քննարկում ենք անցնող տարում հայռուսական հարաբերությունների և Հայաստան Արևմուտք շփումների բնույթը: «Հայաստան Ռուսաստան հարաբերություններում նույն միտումը շարունակվում է, Հայաստանն ուզում է ցույց տալ, որ քայլ առ քայլ թուլացնում է Ռուսաստանի ազդեցությունը մեր տարածաշրջանում: Երբ Արցախից խաղաղապահները դուրս եկան, ՀԱՊԿից տարանջատվելու գործընթացն ավելի ուղղակի սկսեց տարվել: Ասում են՝ ՀԱՊԿը հայտարարություն չարեց, որ Ադրբեջանն ագրեսոր է: Նույն բանը կարող է Ադրբեջանն ասել ՀԱՊԿ ին՝ ինչո՞ւ չեք ասում, որ Հայաստանն ագրեսոր է, երբ Փաշինյանը ճանաչել է, որ ինքն ագրեսոր է, տարածքներ է վերադարձնում: Տրամաբանություն չկա՞ դրա մեջ: Իհարկե, կա: ՀԱՊԿը խուսափում է այդպիսի հայտարարություններից, ասում՝ կարող ենք ձեզ օգնել ուրիշ ձևով՝ տեխնիկապես, զորավարժություններով, մոնիտորինգով, բայց մի պահանջեք մի բան, որ հետո մյուս կողմն էլ կարող է պահանջել։ Հայռուսական հարաբերություններն այդ ծիրի մեջ են: Կարծում եմ, որ հիմա մի շրջան է, երբ Նիկոլ Փաշինյանն ուզում է կողմնորոշվել՝ գնա՞լ ավելի կտրուկ քայլի, թե ոչ: Դա պայմանավորված է ԱՄՆ ում իշխանափոխությամբ:
 
Աշխարհում շատ մեծ ակնկալիք կա, որ այդ իշխանափոխությունից հետո կարող է ընդհանուր լարվածությունը գնալ դեպի թուլացում: ԱՄՆ նորընտիր նախագահն ավելի կողմ է հիմնականում զբաղվել Ամերիկայի խնդրով, դրսի հետ կարգավորել հարաբերությունները: Եթե այդ միտումը շարունակվեց, կարող է ՀԱՊԿից վերջնական դուրս գալու խնդիր չլինի: Այս պահի դրությամբ, երբ ԱՄՆ նախագահը Թրամփը չէ, տեսնում ենք, որ Ռուսաստանի վրա ճնշումն ավելի ուժեղացնելու միտում կա, որպեսզի հետո ավելի հեշտ լինի բանակցել: Այս միջանկյալ շրջանում Հայաստանի իշխանությունները կամուկացի մեջ են՝ գնա՞լ կտրուկ քայլերի և վերջնականապես դուրս գալ ՀԱՊԿից, թե՞ ձգել, տեսնել ինչ կլինի հունվարի 28-ից հետո, ինչպես կզարգանան իրադարձությունները: ՀայաստանԱրևմուտք հարաբերությունների մասով ամեն ինչ զուտ խոսքի մակարդակի վրա է: Արևմուտքից մեզ բազմաթիվ սիրուն խոստումներ են տալիս, որոնցից մեծ մասը չի կատարվում, կատարվում է միայն այն, որ պարբերաբար ինչոր գումարներ են տալիս վարկի կամ գրանտների միջոցով, որ Հայաստանի իշխանությունը մեղմացնի ներքին մարտահրավերները՝ Արցախից տեղահանվածներին գումար տա, ինչոր շինարարություն անի, փառատոններ կազմակերպի, որ ներքին լարվածություն չլինի: Այլ մակարդակի օգնություն Արևմուտքը ռեալ չի տալիս, հայտարարում էին, որ թույլ չենք տա Ղարաբաղում էթնիկ զտում, բայց թույլ տվեցին, դա էլ անցավ, գնաց: Նույնիսկ մեր գերիների հարցով չեն կարողանում որևէ իրական քայլ անել: Իշխանություններն այդ ամենը հասկանում են, բայց իրենց երևի ավելի հարմար է Արևմուտքի այդ գումարներով փորձել հարցերը լուծել: Իսկ արտաքին պարտքը ավելանում է, թե դրա վերջն ինչ է լինելու, անհասկանալի է: Արևմուտքն առօրյա լուծումներ է տալիս հարցերին: Այլ ռեալ բան չենք տեսնում, Վրաստանը մեզ համար լավ օրինակ կարող է լինել, նա դարձավ ԵՄ թեկնածուանդամ, բայց այնպիսի պահանջներ դրեցին նրա առջև, որ հետքայլ արեց»,- նշում է վերլուծաբանը:
 
Նույն քաղաքականությունը շարունակվելո՞ւ է նաև Արցախի հարցով: «Կարող է ինչոր բան փոխվել միայն այն դեպքում, եթե ուկրաինական պատերազմը վերջանա, և աշխարհում կայունությունն ավելանա: Երբ աշխարհում կայուն իրավիճակ ստեղծվի, հնարավոր է՝ Հայաստանը կարողանա ինչոր հարցեր բարձրացնել: Իսկ հիմա ամեն տարի հետընթաց է արձանագրվում»,- եզրափակում է Ռուբեն Մարգարյանը:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում