Սեդրակ Բարսեղյանի՝ 17 հազար դոլարը գերազանցող փոխառությունները. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետի պաշտոնում նշանակված Սեդրակ Բարսեղյանը ավելի քան 17 հազար ամերիկյան դոլար փոխառություններ ունի: Այս մասին տեղեկանում ենք Բարսեղյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:
Մասնավորապես, Բարսեղյանը հայտարարագրել է 4 հազար 500 ԱՄՆ դոլար և 6 միլիոն 100 հազար դրամ փոխառություններ: Ինչ վերաբերում է նրա անշարժ գույքին, ապա Բարսեղյանը ոչինչ չի հայտարարագրել: Հայտարարագրում նշում կա միայն «NISSAN QASHQAI 2.0» մակնիշի ավտոմեքենայի վերաբերյալ:
Նորանշանակ պաշտոնյայի դրամական միջոցները կազմել են ընդամենը 40 հազար 686 դրամ, իսկ հունվարի 1–ից մինչև պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում ունեցած եկամուտները՝ 2 միլիոն 660 հազար դրամ և ստացվել 2 միլիոն 325 հազար դրամ աշխատավարձից ու 335 հազար դրամ տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսից:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում