Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026”
Политика

«Աշխարհը գնալու է նոր իրավակարգի հաստատման, Հայաստանը պետք է համահարթ շահեր ունեցող դաշնակիցներ գտնի մեր տարածաշրջանում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխարհում թեժ կետերն ավելանում են, աշխարհի գերտերությունները փորձում են գերիշխանություն ապահովել և ամրապնդել իրենց դիրքերը: Կարծիքներ կան, որ նոր աշխարհակարգ է սահմանվելու: Քաղաքագետ Արա Պողոսյանն ասում է՝ երբ խոսում ենք, որ աշխարհակարգը փոփոխվում է, շատերին թվում է, թե սա զուտ քաղաքագիտական ձևակերպում է, ինչ-որ գեղեցիկ մտքեր իրականության մեջ:
 
«Հին իրավակարգն այլևս գոյություն չունի կամ առնվազն գոյություն չունի աշխարհի մի մասի համար, գլոբալ առումով կարելի է ասել, որ գոյություն չունի: Աշխարհը գնում է նոր իրավակարգի ստեղծման, իսկ այդ նոր իրավակարգը ստեղծվելու է, բնականաբար, շատ ծանր երկունքի, այսինքն՝ պատերազմների, կոնֆլիկտների, հին կոնֆլիկտները նորից վերաակտիվացնելու, թեժ կետերի բազմացման և կուլմինացիայի, զարգացնելու միջոցով, որից հետո արդեն հնարավոր կլինի նստել և բանակցել, թե ինչպես շարունակել ապրել այս մոլորակում: Կարծում եմ՝ բոլորն են հասկացել, որ սառեցման մեթոդներն այլևս չեն կարող գործել, որովհետև իրենք անցել են առնվազն սառը պատերազմից հետո սահմանված բոլոր կարմիր գծերը, և այլևս հնարավոր չէ հետքայլ անել: Դա նշանակում է, որ պետք է գնալ նոր միջազգային իրավակարգի հաստատման ճանապարհով, ինչը չի կարող լինել առանց լուրջ բախումների, պատերազմների: Այն, որ ժամանակ առ ժամանակ տաքացվում է միջուկային վտանգը, կարծում եմ, որ դա ինքնին մոտեցնում է այդ կուլմինացիան, ինչը կբերի նաև գերտերությունների միջև նախ նոր հարաբերությունների ձևավորման կամ հաստատման և, դրանով պայմանավորված, նաև համաշխարհային նոր իրավակարգ հաստատելու գործընթացին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետը։
 
Տեսակետ կա, որ նախքան Դոնալդ Թրամփի՝ որպես ԱՄՆ նախագահ, երդմնակալության արարողությունը, երկամսյա՝ «հնարավորությունների պատուհան» է բացվել շատ երկրների համար աշխարհի տարբեր կետերում որոշակի գործողություններ իրականացնելու նպատակով: Պնդում կա, որ համաշխարհային քաղաքականության մեջ որոշակի փոփոխություններ կլինեն նաև Թրամփի պաշտոնավարման ընթացքում:«Թեժ կետերի վերաակտիվացման գործընթաց տեսնում ենք հենց սիրիական օրինակով, որտեղ 2019 թ.-ին Ռուսաստանի և Թուրքիայի միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ հաստատվում էին շփման գծեր, սահմանվում էր ռուս-թուրքական համատեղ հսկողություն, ահաբեկիչները քաշվում են դեպի Իդլիբ և մյուս շրջաններ: Սա խախտվեց: Այժմ Սիրիայում նոր թեժ կետ է, Սիրիան ինքնին կոնֆլիկտային նոր գոտի է մինչև 2019 թվականի համեմատ: Ինչ վերաբերում է Թրամփին:
 
Կարծում եմ, որ Միացյալ Նահանգները դիտարկում ենք շատ հաճախ մեր՝ հատկապես հետխորհրդային պատկերացումներով: Միացյալ Նահանգներն անձ-համակարգ չէ՝ ի տարբերություն հատկապես հետխորհրդային երկրների: Միացյալ Նահանգները համակարգ է, որտեղ անձերն ունեն որոշակի դերակատարում: Իհարկե, Թրամփն ինդիվիդուալ քաղաքական գործիչ, դերակատար է, բայց չի կարելի իրեն դիտարկել Միացյալ Նահանգներում առկա համակարգից դուրս։ Նա մեխանիզմի մաս է դառնալու, և հիմա արդեն այդ մեխանիզմի մասն է: Այն, ինչ տեղի է ունենում Միացյալ Նահանգների գլխավորությամբ կամ առաջնորդությամբ, ԱՄՆ-ի համակարգային մտածողության և համակարգերի ֆունկցիոնալության արդյունքն է և ոչ թե պարզապես անձերի որոշումը: Ընդհակառակը, Միացյալ Նահանգների պարագայում, կարծում եմ, անձերի առանձին մոտեցումները և որոշումները շատ ավելի քիչ ազդեցություն ունեն ընդհանուր համակարգի վրա, քան համակարգի ազդեցությունը անձերի վրա: Դրանով պայմանավորված՝ Միացյալ Նահանգների վարած արտաքին քաղաքականությունը այս կամ այն կերպով շարունակվելու է հատկապես այն տրամաբանության մեջ, որ աշխարհը գնալու է նոր իրավակարգի հաստատման:
 
Սառեցման ճանապարհը ճանապարհ չէ, քանի որ արդեն իսկ խախտվել են այնպիսի իրավական նորմեր, որոնք այլ պայմաններում խախտել հնարավոր չէր կամ առնվազն առանց պատժի հնարավոր չէր։ Հիմա դրանք բոլորը խախտված են, կա այդ իրավանորմերը խախտելու նախադեպը, նշանակում է, որ նույն կերպով՝ նույն օրենքների, իրավական նորմերի շրջանակում համագոյակցելն այլևս հնարավոր չի լինելու: Ասում են՝ միջազգային իրավունք, այդ միջազգային իրավունքն այլևս գոյություն չունի: Կարծում եմ, որ հատկապես Միացյալ Նահանգների քաղաքականությունը շարունակվելու է այս տրամաբանությամբ նոր միջազգային իրավակարգ հաստատելու ուղղությամբ: Դա կլինի պրոտեկցիոնիստական: Միացյալ Նահանգները կգնա՞ դեպի ազգային շահերի՝ իր սուվերենության ներքո պաշտպանության, թե՞ ավելի գլոբալ մակարդակով գործելու ճանապարհով, ցույց կտա ժամանակը»,-նշում է մեր զրուցակիցը:
 
Ի՞նչ զարգացումներ կլինեն մեր տարածաշրջանում: Կրքերն անհանգիստ են Վրաստանում, Իրանը պարբերաբար հայտնվում է թիրախում: Ինչպիսի՞ քաղաքականություն պետք է վարի Հայաստանի Հանրապետությունը՝ հավասարակշռություն պահպանելու և փոփոխվող աշխարհում նվազագույն վնասներ կրելու համար:
 
«Տարածաշրջանային գործընթացներից դուրս չենք կարող մեզ դնել, տարածաշրջանի մաս ենք: Ժամանակակից աշխարհը նաև ցույց է տալիս, որ նախկին գլոբալիզմի փոխարեն հիմա շատ ավելի ակտուալ է ռեգիոնալիզմը: Տարածաշրջանային դերակատարներն այսօր շատ ավելի լուրջ դերակատարում ունեն տարբեր տարածաշրջաններում տեղի ունեցող գործընթացներում, և ակտիվացել են նրանց ջանքերը: Հենց մեր տարածաշրջանի օրինակով կարող ենք դիտարկել, թե ինչպես է Իրանն ակտիվացել՝ որպես տարածաշրջանային տերություն, և հետևողականորեն պաշտպանում է իր շահերը, ինչպես է Ռուսաստանն իր մերձավոր և հեռավոր տարածաշրջաններում պաշտպանում իր շահերը: Նույն խնդիրը տեսնում ենք Կորեական թերակղզում, նույն խնդիրը տեսնում ենք Հեռավոր Արևելքի երկրներում: Լայն առումով ռեգիոնալիզմն այսօր վերադարձրել է իր կենսունակությունը, և երբ խոսում ենք Հայաստանի՝ քիչ թե շատ բալանսավորված քաղաքականության մասին, ապա պետք է տարածաշրջանում ընտրենք ճիշտ դաշնակիցներ, որոնց հետ ունենք համահարթ շահեր: Տարածաշրջանից դուրս մեր խնդիրները չեն լուծվելու լայն առումով, մեր խնդիրներն առաջին հերթին մեր տարածաշրջանում են: Տարածաշրջանից դուրս շատ ավելի սակավ խնդիրներ ունենք, քան տարածաշրջանի մեջ:
 
Հետևաբար, մեր քաղաքականությունը և ռազմավարությունը նախ պետք է շոշափեն մեր տարածաշրջանը: Ովքե՞ր են այս տարածաշրջանում մեր բարեկամները, ովքե՞ր են պոտենցիալ հակառակորդները և ինչպե՞ս ենք դիմագրավելու նրանց, որովհետև մյուս կողմից չենք կարող նաև վասալային հարաբերությունների մեջ տեղավորվել, ինչպես որ պատկերացնում են մեր որոշ հարևաններ մեր տարածաշրջանային ապագայի մասին: Սա խնդիր է, որը պետք է դիտարկենք ամբողջական ռազմավարության մեջ, որն իր հերթին պետք է ունենա թե՛ Հայաստանի տեղը և դերը տարածաշրջանում, թե՛ Հայաստանի տեղը և դերն ավելի լայն տարածաշրջանում, որը ներառում է նաև Մերձավոր Արևելքը և Միջինասիական տարածաշրջանը, թե՛ ինչպիսին են լինելու մեր հարաբերությունները մայրցամաքային դերակատարների հետ, թե՛ դրանից դուրս արդեն գլոբալ մակարդակում ինչպիսին է լինելու մեր տեղը և դերը գլոբալ աշխարհում»,-եզրափակում է Արա Պողոսյանը:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում