Կառավարության նոր աշխատակցի՝ 70 միլիոնը գերազանցող դրամական միջոցները. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Կառավարության աշխատակազմի տարածքային զարգացման և բնապահպանական վարչության պետ Կարեն Մարգարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Հուլիսի 1–ին այս պաշտոնում նշանակված Մարգարյանը հայտարարագրել է յոթ անուն անշարժ գույք, որից չորսը հողամաս են, մեկը անհատական բնակելի տուն, մեկը կիսակառույց շինություն ու մեկն էլ՝ հասարակական նշանակության շինություն: Ըստ հայտարարագրի՝ նորանշանակ պաշտոնյան վարում է «NISSAN TEANA 250XV V6» մակնիշի ավտոմեքենա:
Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 25 միլիոն դրամ, 70 հազար ԱՄՆ դոլար և 25 հազար եվրո: Տարեսկզբից մինչև հուլիսի 1–ն ընկած ժամանակահատվածում ունեցած եկամուտներն էլ կազմել 6 միլիոն 252 հազար դրամ և ստացվել 2 միլիոն 352 հազար դրամ աշխատավարձից ու 3 միլիոն 900 հազար դրամ վարձակալության դիմաց ստացված վճարից:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում