ԱՄՆ-ը շարունակում է ազատվել չինական արևային վահանակներից
ԱՄՆ-ը շարունակում է ազատվել չինական արևային վահանակներից. այժմ կենտրոնացած է Մալայզիայի, Կամբոջիայի, Վիետնամի և Թայլանդի արտադրանքի վրա, որտեղ, ըստ ԱՄՆ իշխանությունների, Չինաստանը տեղափոխել է իր արտադրությունը: Ակնկալվում է, որ ԱՄՆ-ի առևտրական ներկայացուցիչները նոյեմբերի 29-ին կհայտարարեն Հարավարևելյան Ասիայի չորս երկրներից՝ Մալայզիայից, Կամբոջիայից, Վիետնամից և Թայլանդից ներմուծվող արևային վահանակների նկատմամբ նոր տուրքերի սահմանման մասին:
Սա նախագահ Ջո Բայդենի վարչակազմի Առևտրի նախարարության այս տարի ընդունած երկրորդ նախնական որոշումն է այն առևտրային հետաքննության շրջանակներում, որը սկսվել է կորեական Hanwha Qcells ընկերության, ինչպես նաև Արիզոնայի First Solar-ի և մի քանի փոքր արտադրողների միասնական բողոքով: Նրանք բոլորն ԱՄՆ-ում ունեն արևային վահանակների սարքավորումների արտադրական հզորություններ և ցանկանում են պաշտպանել իրենց ներդրումները այս հատվածում:
Ավելի վաղ «Ամերիկյան արևային էներգիայի արտադրողների առևտրական կոմիտեի դաշինքը» մեղադրել էր չինական խոշոր արևային վահանակների արտադրողներին, որոնք գործարաններ ունեն Մալայզիայում, Կամբոջիայում, Վիետնամում և Թայլանդում, գների ցածրացումը շուկային արտադրանքի դամպինգի միջոցով: Մեղադրողները ձգտում են սահմանել տուրքեր՝ 70.35 %-ից մինչև 271.45 % կախված այն երկրից, որտեղից ներմուծվում են վահանակները:
Հիշատակելի է, որ չինական արևային վահանակների հետ առևտրային պատերազմը տարվում է արդեն տասը տարի: Այս ընթացքում արտադրողները հասցրել են իրենց արտադրանքը տեղափոխել Չինաստանից Հարավարևելյան Ասիայի հարևան երկրներ: ԱՄՆ-ում տեղադրված արևային վահանակների մեծամասնությունը արտադրվում են արտերկրում, և մոտ 80 % ներմուծումը գալիս է նշված չորս երկրներից, որոնք հանդիսանում են Առևտրի նախարարության հետաքննության օբյեկտները, նշում է Reuters-ը:
Իշխանությունները հասկանում են, որ նոր տուրքերը կբարձրացնեն արևային էներգիայի սարքավորումների շուկայի գները, բայց պատրաստ են գնալ այդ քայլին՝ պաշտպանելու տեղական արտադրողներին (թեկուզ և նրանց տիրապետողը կորեական Hanwha Qcells-ն է): Այս տարի Բայդենի վարչակազմն անհանգստություն է հայտնել Չինաստանի հսկայական ներդրումների կապակցությամբ մաքուր էներգետիկ արտադրանքի համար արտադրական հզորություններ կառուցելու ուղղությամբ: Գործն այն է, որ Բայդենի օրոք ընդունված ինֆլացիայի մասին օրենքը (IRA) և կլիմայի պաշտպանության օրենքը սուբսիդիաներ են տրամադրում արևային և քամու ֆերմաներ կառուցողներին՝ ԱՄՆ-ում սկսվել է կայուն էներգետիկայի բում: Բայց դրա համար սարքավորումները դեռևս բերվում են Ասիայից:
Ամեն ինչ կարող է փոխվել, երբ Թրամփը նախագահ դառնա։ Նա արդեն հայտարարել է, որ IRA-ն չափազանց թանկ է բյուջեի համար (և հնարավոր է, սկսի աստիճանաբար չեղարկել դրա դրույթները): Բայց Թրամփը ցանկանում է ամբողջ ներմուծման վրա տուրքեր սահմանել՝ 10-20 % չափով, իսկ չինական ապրանքների համար՝ 60 %-ով։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]