ԱԺ ամենահարուստ պատգամավորները
Shabat.am-ը գրում է.
Shabat.am-ն ուսումնասիրեց ՀՀ ԱԺ պատգամավորներից մի քանիսի՝ 2015թ. ստացած եկամուտները:
Ըստ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով 2016թ. փետրվարի 12-ին ներկայացրած բարձրաստիճան պաշտոնատար անձի 2015թ. գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրի` ՀՀԿ պատմգամավոր Սամվել Ալեքսանյանի եկամուտները հարկային տարվա սկզբում կազմել են 350.960.000 կամ 8.200.000 դոլար, հարկային տարվա վերջում՝ 347.197.000 դրամ կամ 8.100.000 դոլար: Ալեքսանյանի եկամուտներն ընդհանուր առմամբ հարկային տարում կազմել են 16.237.280 դրամ:
2016թ. փետրվարի 6-ին Գագիկ Ծառուկյանի կողմից ներկայացված հայտարարագրի համաձայն՝ վերջինիս եկամուտները 2015թ. հարկային տարվա սկզբում կազմել են 33. 976.900.000 դրամ կամ 30.373.000 դոլար, հարկային տարվա վերջում ՝ 157.810.000 դրամ կամ 19.717.000 դոլար: Ծառուկյանի եկամուտները հարկային տարում ընդհանուր առմամբ կազմել են 4.099.757.120 դրամ:
ՀՀԿ պատգամավոր Մանվել Գրիգորյանի (Գեներալ Մանվել) եկամուտները հարկային տարվա սկզբում կազմել են 361.174.510 դրամ կամ 45.000 դոլար, տարվա վերջում՝ 384.440.500 դրամ կամ 45.000 դոլար, հարկային տարում՝ 157.295.990 դրամ:
ՀՀԿ պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) եկամուտները հարկային տարվա սկզբում կազմել են 400.000.000 դրամ, տարվա վերջում՝ 500.000.000 դրամ, հարկային տարում՝ 337.582.800 դրամ:
Շարունակությունը` այստեղ